24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Նոյեմբերի 2018

Մեր քննադատությունը թույլ չի տալու, որ իշխանությունը շեղվի. Մանե Թանդիլյան

«Մեր ձայնն ամենուր այնքան բարձր է հնչել, որ որևէ մեկի համար դա կասկած չէ, որովհետև անկախ քաղաքական գործիչներն են, որ կարող են գործել՝ որպես ընդդիմություն, քաղաքական գործիչներ, որոնց հնարավոր չէ լռեցնել»,- այսօր Նոր Նորքում քարոզարշավի ժամանակ լրագրողներին ասաց «Լուսավոր Հայաստան» լուսակցության ցուցակի երկրորդ համար Մանե Թանդիլյանը: Նրա խոսքով՝ իրենց թիմը որևէ մեկից որևէ կախվածություն չունի. […]

«Իմ քայլը» դաշինքի թեկնածուները՝ Փաշինյանի գլխավորությամբ Թալինում են (ուղիղ)

«Իմ քայլը» դաշինքի թեկնածուները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպում են անցկացնում Թալինի համայնքապետարանի հարակից հրապարակում: Ժամը 13.30-ին քարոզչական թիմը կլինի Մարալիկի համայնքապետարանի հարակից հրապարակում, 15.00-ին՝ Արթիկի կենտրոնական հրապարակում, 17.00-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում: Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին մասնակցելու նպատակով Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել: Դաշինքի ցուցակի առաջին եռյակում են Նիկոլ Փաշինյանը, առաջին փոխվարչապետի […]

Ինչու Նիկոլը մտափոխվեց ու շտապեց արձակուրդ գնալ

«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ից՝ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրվանից արձակուրդում կլինի: Այդ մասին նա ազադարարեց նախօրեին՝ Ֆեյսբուքում. «Վաղվանից արձակուրդ եմ վերցնում՝ քարոզարշավին լիարժեք մասնակցելու համար»: Ի դեպ, ընդամենը 3 օր առաջ, Փաշինյանը կարծես չէր մտածում արձակուրդի մասին: Նոյեմբերի 23-ին լրագրողների հարցին ի պատասխան, թե չի պատրաստվում արդյոք քարոզարշավով պայմանավորված արձակուրդ վերցնել, որպեսզի […]

Առաջին անգամ ոչ թե իշխանության, այլ ընդդիմության ընտրություն է. Արփինե Հովհաննիսյան

Այս ընտրությունն առաջին անգամ ՀՀԿ-ի համար իշխանության ընտրություն չէ, այլ ընդդիմության: Այս մասին ասել է  6-րդ գումարման ԱԺ նախագահի տեղակալ, պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանը: «Հանրապետականի հիմնական ուղերձն այն է, որ կուսակցության անդամները իրենց փորձառությունը, գիտելիքները կարող են ծառայեցնել ՀՀ քաղաքացիներին, ովքեր թույլ  կտան եւ ովքեր ուզում են, որ Հանրապետական կուսակցությունը բարձրաձայնի այն խնդիրները, որոնք այսօր կան: Այս […]

Չխաբնվեք մեր սեւ-սպիտակ պաստառներին. Աշոտյանը գործելու է բենզալցակայանի ռեժիմով (վիդեո)

Չխաբնվեք մեր սեւ-սպիտակ պաստառներին, մեր սեւ-սպիտակ քարոզչական փաթեթավորմանը, իրականում մեր քարոզարշավը լինելու է շատ գունեղ: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ով ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է  Երեւանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Նուբարաշեն եւ Էրեբունի վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրական տարածքում: «Մեր քարոզարշավը լինելու է շատ տպավորիչ, շատ […]

Երկրաշարժ՝ Իրան-Իրաք սահմանին, կան տուժածներ

Նոյեմբերի 25-ին` տեղական ժամանակով ժամը 20:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.310 և արևելյան երկայնության 45.730 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք սահմանային գոտի, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 21 կմ հարավ-արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 6.3 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 8-9 բալ: Ըստ […]

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Այսօր Հայաստանում պաշտոնապես մեկնարկում է դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը: Այն կտևի 12 օր և կավարտվի դեկտեմբերի 7-ին: Ընտրություններին մասնակցում է 9 կուսակցություն և երկու դաշինք: Նրանք են՝ «Իմ քայլը» և «Մենք» դաշինքները, ինչպես նաև՝ «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Սասնա ծռեր», «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական, Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ, […]

Կաթնամթերքն օգտակար է ուղեղի համար

Փորձագետներն ասում են, որ մարդիկ, ովքեր սրտի հետ կապված խնդիրներ կամ գիրանալու հակում ունեն, պետք է խուսափեն կաթնամթերքից, ինչպիսիք են, օրինակ, կաթը և պանիրը: Այս մասին գրում է daily mail-ը: Բայց նոր հետազոտությունները վիճաբանությունների պատճառ են դարձել: Գիտնականները պնդում են, որ իրականում կաթնամթերքն էական նշանակություն ունի առողջ ուղեղ ունենալու համար: Ամերիկացիների և ավստրալիացիների կողմից արված […]

Ծխող, խմող դեռահասները առավել դժբախտ են

Ուսումնասիրությունները պարզել են, որ ծխող, ոգելից խմիչքներ օգտագործող և ոչ առողջարար սնունդ օգտագործող դեռահասների դեպքում ապերջանիկ լինելու հավանականությունը ավելի մեծ է, քան նրանց հասակակիցների պարագայում, որոնք ճիշտ կենսակերպ ունեն: Այս մասին հաղորդում է Daily mail-ը: Ավելի քան 5000 ուսանողների շրջանում իրենց արտաքինի, ընտանիքի, ընկերների, դպրոցի և ընդհանրապես կյանքի մասին հարցում անցկացնելուց հետո, գնահատվել են դեռահասների […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  
ՀոկտեմբերիԴեկտեմբերի