12 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

«Իմ քայլը» դաշինքի թեկնածուները՝ Փաշինյանի գլխավորությամբ Թալինում են (ուղիղ)

«Իմ քայլը» դաշինքի թեկնածուները՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հանդիպում են անցկացնում Թալինի համայնքապետարանի հարակից հրապարակում: Ժամը 13.30-ին քարոզչական թիմը կլինի Մարալիկի համայնքապետարանի հարակից հրապարակում, 15.00-ին՝ Արթիկի կենտրոնական հրապարակում, 17.00-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում:

Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին մասնակցելու նպատակով Նիկոլ Փաշինյանն արձակուրդ է վերցրել:

Դաշինքի ցուցակի առաջին եռյակում են Նիկոլ Փաշինյանը, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ