Ծխող, խմող դեռահասները առավել դժբախտ են
Ուսումնասիրությունները պարզել են, որ ծխող, ոգելից խմիչքներ օգտագործող և ոչ առողջարար սնունդ օգտագործող դեռահասների դեպքում ապերջանիկ լինելու հավանականությունը ավելի մեծ է, քան նրանց հասակակիցների պարագայում, որոնք ճիշտ կենսակերպ ունեն: Այս մասին հաղորդում է Daily mail-ը:
Ավելի քան 5000 ուսանողների շրջանում իրենց արտաքինի, ընտանիքի, ընկերների, դպրոցի և ընդհանրապես կյանքի մասին հարցում անցկացնելուց հետո, գնահատվել են դեռահասների երջանկության մակարդակները:
Արդյունքում պարզվել է, որ այն պատանիները, ովքեր ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ չեն օգտագործում նրանց երջանկության մակարդակը 5-6 անգամ ավելի բարձր է:
Հետազոտության հեղինակները երկարատև աշխատանք են կատարել՝ ուսումնասիրելով Մեծ Բրիտանիայի մոտ 40.000 ընտանիքներ, որտեղ 5000 դեռահասներ են ապրում, վերլուծելով նրանց ընտանեկան կյանքն ու առողջության հետ կապված վարքագիծը:
Ըստ արդյունքների անառողջ սովորությունները, ինչպիսիք են ծխելը, ոգելից խմիչքներ օգտագործելը, մարզանքներ չանելը սերտորեն կապված են երջանկության ցածր արդյունքների հետ:
«Կարծում եմ` երիտասարդները իրենց դժբախտ համարելով սկսում են ծխել կամ ալկոհոլ օգտագործել»,- ասել է Բուքերը` ուսումնասիրության համահեղինակը: – Նրանց որոշ մասն էլ փորձում է այդ կերպ ինքնահաստատվել և հետո կախվածության մեջ է ընկնում»:
«Այս ուսումնասիրությունը կոչ է դեռահասներին հետևել իրենց առողջությանը, սնունդին` ավելի շատ միրգ և բանջարեղեն օգտագործել ու հրաժարվել վնասակար սովորություններից»,- ավելացրել է Բուքերը: