Մինչեւ Փաշինյանը լայվ է, Բաքվում «Ղարաբաղի ազատագրումը» կարգախոսով հանրահավաք են նախապատրաստում
Դուշանբեից վերադառնալուն պես վարչապետ Փաշինյանը լայվ մտավ եւ ինչպես խոստացել էր՝ մանրամասներ հաղորդեց իր եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կարճատեւ շփումից: Փաշինյանն արձանագրեց, որ այս անգամ խոսակցությունն առարկայական էր եւ, որ մի քանի կարեւոր կետեր արձանագրեցին: «Պայմանավորվեցինք, որ մեր պաշտպանության նախարարներին հանձնարարություն տանք, որ վերջիններս քայլեր ձեռնարկեն սահմանագծում լարումն իջեցնելու և սահմանային միջադեպերը կանխելու վերաբերյալ: Կարծում եմ, որ սա կարևոր պայմանավորվածություն է»,- հայտարարեց Փաշինյանը: Վարչապետն ասաց, որ այս մասին տեղյակ է […]