06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 28, 2018

Գնդակահարել են հայտնի մոդելին

Իրաքի մայրաքաղաքում գնդակահարել են «Միսս Բաղդադ 2015»-ին՝ Տարա Ֆարեսին : 30-ամյա մոդելի ուղղությամբ 3 գնդակ է արձակվել, 2-ը գլխին, մեկը՝ կրծքին:  Տարա Ֆարեսը հռչակ էր ձեռք բերել այն բանից հետո, երբ դարձավ մոդայիկ բրենդների դեմքը, ընդ որում սոցցանցերում նրա հրապարակումները  քննադատության էին արժանանում մահմեդական հասարակության մեջ: Մոդելի Instagram-ում, որին բաժանորդագրված է ավելի քան 2,6 մլն […]

Բանալի բառը «փոխզիջումը» չէր. պաշտոնական Ստեփանակերտը՝ համանախագահների հայտարարության մասին

Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը համանախագահների հայտարարությունն ուշագրավ է համարում: Նրա խոսքով, այդ հայտարարության մեջ բանալի ձեւակերպումն այն է, որ համանախագահները խոսում են «բոլոր կողմերի» այլ ոչ՝ 2 կողմի մասին: «Այստեղ կարեւորը «փոխզիջում» բառը չէ, այստեղ կարեւորն այն է, որ երբ համանախագահները խոսում են ընդհանուր քայլերի մասին, նրանք խոսում են ոչ թե […]

ԱԺ արտահերթ ընտրություններ անպայման պետք է լինեն

Ժողովրդավարական երկրներում հաճախ են լինում իրավիճակներ, որ նախագահը մի կուսակցությունից է լինում, իսկ խորհրդարանի մեծամասնությունը՝ այլ: Նույնը կարելի է ասել տեղական ընտրությունների մասին։ Փաստորեն, եթե նախագահը մի կուսակցությունից է, հետո, ասենք, երկու տարի հետո խորհրդարանում հակառակ կուսակցությունն է մեծամասնությունը կազմում, ապա նախագահը պե՞տք է հրաժարական տա, որովհետև իրավաճակ է փոխվել։ Մասնավորապես, շուտով ԱՄՆ-ում Կոնգրեսի մասնակի […]

«Պառլամենտ են ԼՈՒԾ-արում … »

Հերթը հասավ Ջիվան բաշուն․ -Բանակը վարկաբեեցին․ -Կրթության համակարգը քանդեցին․ -Եկեղեցին «ջուլ» սարքեցին՝ վասն աղանդավորների, -Ընտանիքը «զարդարեցին» սեռական փոքրամասնությունների իրավունքներով․ -Թույլ տվեցին ԱԱԾ-ն գաղտնալսվի․ -Ոստիկությունը՝ «փռի ասֆալտին»․ -Մայրաքաղաքը սուպեր-մամայացրին․․․ -Ասել է՝ թե․ -Բոլոր ինստիտուտները քանդ ու քարափ արեցին, քայքայեցին․ -Ժամն է արդեն իրիկնահացի՝ -Պառլամենտ են ԼՈՒԾ-արում …  Կարմեն Դավթյան 

«Իմ քայլը» դաշինքը առանց ամաչելու քաղաքական ուժերին ներքաշեց այդ դաշտ. Գառնիկ Իսագուլյան

Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին ասաց, որ դրանք  իհարկե  սպասելի արդյունքներ էին: «Այդպես էլ պետք է լիներ, քանի որ ընտրապայքարին  չէր մասնակցում ՀՀԿ-ն և չէր լինելու այն պայքարը, որը ակնկալում էին ընտրողները: Երկրորդ պատճառը այսպիսի արդյունքի այն է, որ ընտրարշավի ողջ ընթացքում որոշ ուժեր  փորձում […]

Փաշինյանի իշխանության խնդիրը

 «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ մենք մնացել ենք քաղաքական նույն մոդելի մեջ, քանի որ կա գերիշխող քաղաքական ուժ և մեր թերությունները գալիս են նրանից, որ մենք բացարձակապես չունենք հակակշիռ. «Եթե չկա հակակշիռ, ապա մենք միշտ ունենալու ենք, բոլոր թերություններով այսպես կոչված, ամբողջական իշխանություն, որը գիտի՝ ինչ կուզի կանի»,-լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ալավերդյանը: […]

Ինչ էին հասկացնում ԱՊՀ ղեկավարների հավաքին ՀՀ վարչապետին /տեսանյութ/

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Տաջիկստանի Հանրապետություն և հանդիպում ունեցել այդ երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր, անդրադարձել ինտեգրացիոն միավորումների շրջանակում հետագա համագործակցությանը: Երեկոյան վարչապետը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների պատվին տրված ոչ պաշտոնական ընթրիքին: Ու ցավով պետք է նշեմ, որ այդ […]

Ռեյտինգային ընտրակարգը հանվել է. Politik.am

«Ընտրական նոր հայեցակարգի կազմման աշխատանքները գրեթե ավարտվել են: Մնացել են որոշ տեխնիկական հարցեր, որոնք այսօր հանձնաժողովը կքննարկի»,- Politik.am-ի հետ զրույցում ասաց վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: Ընտրական օրենսգրքի նոր հայեցակարգի վերջնական տարբերակը հանրությանը կներկայացվի երկուշաբթի: Ռեյտինգային ընտրակարգը հանվել է: Նոր հայեցակարգում չեն լինի անակնկալներ: Ինչպես նշում է Իոաննիսյանը, ամեն ինչ կլինի այնպես, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՕգոստոսիՀոկտեմբերի