07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 2018

Կառավարությունը կրճատեց Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը

Կառավարության հերթական նիստին տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ մշակվել է Երևանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշման նախագիծը: Այսպիսով՝ նա նշեց, որ ընտրություններն անցկացնելու համար կառավարության պահուստային ֆոնդից  ոստիկանությանը նախատեսվում է տրամադրել 87 միլիոն 666 հազար դրամ և ընտրության օրը որոշվելու է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին, և […]

Պոռնկության եւ արվամոլության մասին. fatherarmen.com

Շնութեան, պոռնկութեան եւ արուամոլութեան մասին Ահա՛ դառնատեսակ չարիքը, կործանարար անունը, սատանայական համբաւն ու սանդարամետական գործը: Առաւել ծանրագոյն է սա, քան երկաթը, եւ աւելի դաժանահոտ, քան հոտած ուղեղը: Շունչն է սա չար վիշապի եւ նրա անօրէն սրտի ծնունդը: Դարձեալ ե՛կ հոգեպատում գրուածքներով նկարագրենք այս չար ախտերի կերպերն ու որպիսութիւնը: Նախ կարեւոր է իմանալ, որ նախկինում շատերը կործանուեցին […]

Տիկին Ֆարմանյանը քննությունից չի թաքնվում. Անահիտ Ֆարմանյանի պաշտպան

Անահիտ Ֆարմանյանը արձակուրդի ավարտից հետո վերադառնալու է Հայաստանի Հանրապետություն և մասնակցելու է դատավարական գործընթացներին, բայց մինչ այդ պաշտպանները նախապես բողոքարկելու են ինչպես կալանավորման մասին որոշումը, այնպես էլ Անահիտ Ֆարմանյանին մեղադրանք առաջադրելու որոշումը։ «Հենարան» մամուլի ակումբում այս մասին փաստեց Անահիտ Ֆրմանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը: Խուդոյանը նշեց, որ այս գործընթացն իրավական հետապնդում չի համարում։ Պաշտպանը հակադարձում է Անահիտ […]

Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է. պաշտպան Միհրան Պողոսյան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն անդրադարձել է մամուլում հայտնված հրապարակումներին այն մասին, որ Խաչատուրովը ՌԴ քաղաքացի է, և ՀՀ ԱԳ նախարարությունը ճշտում է Յուրի Խաչատուրովի քաղաքացիության մասին տեղեկատվությունը։ Միհրան Պողոսյանը հայտնել է, որ Յուրի Խաչատուրովը ՀՀ քաղաքացի է։ Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով […]

Այս 100 օրվա ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը. ՀՀ վարչապետ

Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կառավարության գործունեության 100 օրվան: «Արձանագրենք, որ այս 100 օրվա ընթացքում մենք լուծել ենք մեր հիմնական խնդիրը, այն է՝ ապահովել ենք հետհեղափոխական շրջանում երկրի բնականոն գործունեությունը և տնտեսության բնականոն շարունակական զարգացումը»,- ասաց Ն.Փաշինյանը: Նրա կարծիքով՝ 100 օրվա ժամանակաշրջանից հետո մենք թևակոխում ենք մի նոր փուլ, որի հիմնական […]

Ադրբեջանը փորձում է կոնֆլիկտի սրացումներ ձեռնարկել Հայաստանի հետ սահմանի տարբեր կետերում. Աշոտ Ղուլյան

Արցախի Հանրապետության բանակցությունների չմասնակցելը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատրաստ չէ Ղարաբաղի հիմնախնդրի հարցում գնալ կարգավորման: Խոսելով Արցախի Հանրապետության բանակցային գործընթացին մասնակցելու մասին, «Արմենպրես»-ի հետ զրուցում նման տեսակետ է հայտնել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: «Բանակցային գործընթացում ցավոք ոչ այնքան լավ ժամանակներ են այս պահին: Մեզ մոտ փակուղային իրավիճակ է և շատ […]

«ՔՊ»-ն հաստատել է ավագանու թեկնածուների իր ցանկը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր ՀՀ կառավարության նիստի օրակարգի 14-րդ կետում ներառված է «Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու եւ ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու» հարցը։ Դա նշանակում է, որ վարչապետի որոշմամբ այսօր կհրապարակվի Երեւանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու որոշումը, որը կկայանա, ինչպեսեւ գրել էինք, սեպտեմբերի 23-ին, քանի որ օրենքը պահանջում է 35-40 օրվա ընթացքում […]

Մարտի 1-ի գործով հավանական մեղադրյալներց մեկը մահացել է. Հրապարակ

«Հրապարակ» օրաթերթը գում է. «Մարտի 1-ի գործով բազմաթիվ անձինք են հրավիրվում հարցաքննության, նախկին, ներկա, հայտնի եւ անհայտ պաշտոնյաներ: Եվ չի բացառվում, որ նոր մարդիկ ավելանան մեղադրյալների ցանկում: Մեր տեղեկություններով՝ մեղադրյալի աթոռին կհայտնվեր նաեւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, ով աշխատում էր նախագահականում, սակայն այժմ մահացած է: Նա եւս անցնում է Սահմանադրական դատարանի դատավոր Վալերի Պողոսյանի վրա […]

ԿԳ նախարարաի կոչը ծնողներին՝ չգնել հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ

Վերջին օրերին համացանցում հայտնվել են հրապարակումներ, որոնց համաձայն՝ որոշ ձեռներեցներ վաճառում են հեղափոխության խորհրդանիշներով դպրոցական պարագաներ՝ գրիչներ, օրագրեր, տետրեր և այլն: Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ «Հասկանալով հանդերձ հեղափոխությամբ պայմանավորված ոգևորությունը՝ այդուամենայնիվ վերահաստատում ենք դպրոցներն ապաքաղաքականացնելու մեր հանձնառությունը, և կոչ եմ անում ու հորդորում ծնողներին չգնել նման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի