18 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

«ՔՊ»-ն հաստատել է ավագանու թեկնածուների իր ցանկը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Այսօր ՀՀ կառավարության նիստի օրակարգի 14-րդ կետում ներառված է «Երեւանի ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու եւ ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու ու անցկացնելու» հարցը։ Դա նշանակում է, որ վարչապետի որոշմամբ այսօր կհրապարակվի Երեւանի ավագանու նոր ընտրություններ անցկացնելու որոշումը, որը կկայանա, ինչպեսեւ գրել էինք, սեպտեմբերի 23-ին, քանի որ օրենքը պահանջում է 35-40 օրվա ընթացքում կազմակերպել նոր ընտրություններ։

Կառավարության որոշմամբ, ընտրությունների կազմակերպման համար ՀՀ ոստիկանությանը գումար կհատկացվի։ Մեր տեղեկություններով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն առաջադրել է Հայկ Մարությանի թեկնածությունը, վարչության վերջին նիստում արդեն իսկ հաստատել է ավագանու թեկնածուների իր ցանկը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ