23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 30, 2018

«Իմ քայլը» դաշինքի յուրաքանչյուր թեկնածու 60 հազար դրամի ներդրո՞ւմ պետք է ապահովի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի թեկնածուներից մեկը մեզ հայտնեց, որ իրենց ասվել է, թե ավագանու յուրաքանչյուր թեկնածու պետք է 3-ական անձ ներկայացնի, որոնք ընտրարշավի համար 20-հազարական դրամ պետք է հատկացնեն, այսինքն՝ յուրաքանչյուր թեկնածու 60 հազար դրամի ներդրում պետք է ապահովի, սակայն առաջարկը միանշանակ չի ընդունվել։ «ՔՊ» խոսնակ Վահան Կոստանյանը մեզ վստահեցրեց, […]

Ինչո՞ւ է Փաշինյանը ֆրանսերեն սովորում. Ժամանակ

«Ժամանակ» օրաթերթի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինտենսիվ ֆրանսերեն է սովորում՝ Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ իր ողջույնի խոսքը ֆրանսերենով արտասանելու համար: Իհարկե, այդքան կարճ ժամկետում Փաշինյանը դժվար թե կարողանա ֆրանսերեն սովորել, սակայն գոնե կկարողանա սահուն արտասանել ողջույնի խոսքը: Չի կարող չէ՞ ֆրանկոֆոն երկիր համարվող երկրի վարչապետը չտիրապետել ֆրանսերենին»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Ո՞վ տապալեց Բիլզերյան-Փաշինյան հանդիպումը. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ համացանցային աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ տապալել է Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը: Նա անձամբ չի ճանաչել Բիլզերյանին, նրանց հանդիպումը կազմակերպել է «պոկերի արքայի» պատվիրակության կազմում գտնվող մի սփյուռքահայ: Ապա Լեւոն Քոչարյանը կազմել է նրա այցի ողջ գրաֆիկը եւ Բիլզերյանին տարել Արցախ, որտեղից այնքան ուշ […]

Ո՞վ կլինի Շիրակի պետհամալսարանի ռեկտորը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այսօր Շիրակի պետական համալսարանում տեղի է ունենալու հոգաբարձուների խորհրդի նիստ: Ի թիվս այլ հարցերի, ՇՊՀ հիմնադրամի ռեկտորի ընտրության կանոնակարգի փոփոխությունների առաջարկներն են քննարկվելու եւ հաստատվելու:  Խոսակցություններ կան, որ ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար պայքարելու է նաեւ ՄԻԱԿ անդամ, նախկին ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի մայրը՝ Թամարա Մելիքյանը, ով ընդամենը մի քանի տարի առաջ է Գյումրիի մանկավարժական […]

Անհետ կորել է պատգամավոր Վահան Կարապետյանը. Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն չորրորդ օրն է անհետ կորել է ԲՀԿ-ից դուրս գալու մասին հայտարարած ԱԺ պատգամավոր Վահան Կարապետյանը: Նույնիսկ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը չի կարողանում կապ հաստատել Կարապետյանի հետ՝ պարզելու նրա այդքան անսպասելի քայլի պատճառները: Անհասանելի են Կարապետյանի ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան հեռախոսահամարները»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի