Ո՞վ տապալեց Բիլզերյան-Փաշինյան հանդիպումը. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ համացանցային աստղ, «պոկերի արքա» Դեն Բիլզերյանի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ տապալել է Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը: Նա անձամբ չի ճանաչել Բիլզերյանին, նրանց հանդիպումը կազմակերպել է «պոկերի արքայի» պատվիրակության կազմում գտնվող մի սփյուռքահայ:
Ապա Լեւոն Քոչարյանը կազմել է նրա այցի ողջ գրաֆիկը եւ Բիլզերյանին տարել Արցախ, որտեղից այնքան ուշ են վերադարձել, որ վարչապետի հետ հանդիպումը ձախողվել է: Արդյունքում չի կայացել նաեւ նախատեսված փարթին, մինչդեռ դրա կազմակերպիչները մեծ գումարներ էին ծախսել:
Ի դեպ, նույն սփյուռքահայն է Բիլզերյանին ծանոթացրել Սամվել Ալեքսանյանի հետ․ «Փարվանա» ռեստորանում կայացած խնջույքից բացի՝ խումբն այցելել է նաեւ «Ալեքս տեքստիլի» խանութ, որտեղ նրանց հայկական տեքստիլ են նվիրել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում