23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Օգոստոսի 1, 2018

Անթույլատրելի եմ համարում «հողերի հանձնման» կեղծ օրակարգի առաջ քաշումը. Ա. Ղարամյան

Արցախի նախագահի` հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանն անդրադարձել է  տարածքային զիջումների մասին հայտարարություններին։ Նա այս առնչությամբ Facebook-ի իր էջում գրել է.   «Հարգելի հայրենակիցներ, մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից ակնկալիքներ են հնչում Արցախի հարցով բանակցային գործընթացի առաջ մղման նոր հնարավորությունների մասին, Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են տարբեր քաղաքական գործիչների, […]

Ի՞նչ են քննարկել Գաեգին Բ-ն եւ Մանե Թանդիլյանը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հուլիսի 31-ին, ընդունել է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից hայտնում են, որ Վեհափառ Հայրապետը, շնորհավորելով նախարարին նշանակման առիթով, նրան բերեց արդյունավետ աշխատանքի իր բարեմաղթանքները: Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց սոցիալական ոլորտում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող ծրագրերին, մասնավորապես` երեխաների պաշտպանությանն ուղղված […]

ՌԴ-ի պատասխանը՝ Նիկոլ Փաշինյանին. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ-ն ԱԳ նախարարի մակարդակով արձագանքել է Հայաստանում ներքաղաքական վերջին իրադարձություններին: Լրագրողի հարցին՝ «ինչպե՞ս կարող եք մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ ձերբակալությունները», ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է. «Վերջին օրերի իրադարձություններն ակնհայտորեն խախտում են այդ դրական մթնոլորտը, հակասում են ՀՀ նոր ղեկավարների հայտարարություններին այն մասին, որ քաղաքական հետապնդումներ չեն […]

Փոխնախարարն էլ LEXUS ունի. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը հունիսին նշանակվեց այս պաշտոնում: Այսօր արդեն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված է նրա՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:  Ուդումյանի սեփականությունն են համարվում բնակարանն ու «LEXUS RX 330» մակնիշի ավտոմեքենան: Դրամական միջոցները կազմել են 12 միլիոն 800 հազար դրամ, 4 հազար 500 ամերիկյան […]

Ո՞ր կուսակցությունը կհամարձակվի ընդունել Քոչարյանին.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո երբ ՀՔԾ-ն մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրեց, վերջինս հարցազրույց տվեց եւ հայտարարեց, թե իրեն կալանավորելու միջնորդություն ներկայացնելն ու այս գործընթացները միտված են ոչ թե մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը, այլ քաղաքական գործունեություն ծավալելուց չեզոքացման փորձ է: Ասել է թե` Ռոբերտ Քոչարյանն անուղղակի կերպով հայտարարեց […]

ՀՀ-ում նվազել է մշտական բնակչության թիվը. Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակն այս տարվա 5 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 10 հազար 100-ով: Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է ՀՀ-ում մշտական բնակչության 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշները: Ըստ ԱՎԾ-ի՝ 2018-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 969 հազար 800 մարդ: Իսկ 2017-ի […]

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն մտահոգված են. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարծես թե որոշված է՝ ՀՀ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացվելու են հաջորդ տարվա գարնանը՝ ապրիլ-մայիս ամիսներին: Միայն թե, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները, քաղաքական դաշտում ոչ բոլորն են ուրախ արտահերթ ընտրությունների հեռանկարով. ՀՀԿ-ն, որ ԱԺ-ում դեռ ամենամեծ խմբակցությունն է եւ շարունակում է զբաղեցնել ԱԺ նախագահի, ԱԺ երկու փոխնախագահների պաշտոնները, քաջ […]

Ո՞րն է լինելու Զարուհի Փոստանջյանի փրկօղակը. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մենք արդեն տեղեկացրել ենք, որ մի շարք կազմակերպություններ անցկացրել եւ շարունակում են անցկացնել սոցհարցումներ՝ կապված Երեւանի ավագանու ընտրությունների հետ: Պարզվել է, որ այդ ընտրություններին հավանական մասնակիցներից «Երկիր ծիրանի» կուսակցության վիճակը բավական փոփոխական է: Մեր ունեցած տվյալներով, Զարուհի Փոստանջյանի ստանալիք քվեները, ըստ հարցումների, կարող են տատանվել 1,5-2,5 տոկոսի միջակայքում: Սա՝ այն դեպքում, […]

Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես Ձեզ շատ եմ կարոտել. Փաշինյանը հանրահավաք կանի (տեսանյութ)

Լրանում է իմ վարչապետ ընտրվելու 100 օրը, և ես առաջարկում եմ, որ մենք օգոստոսի 17-ին՝ 18:30-ին՝ Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաք հրավիրենք: Ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերով այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Չգիտեմ՝ դուք ինչպես, բայց ես Ձեզ շատ եմ կարոտել, ուզում եմ, որ մենք նորից շփվելու հնարավորություն ունենանք,- ասաց նա՝ հավելելով, որ բացի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀուլիսիՍեպտեմբերի