08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 2018

Ավստրալիացի տղան գիրացել է՝ հասնելով 178 կիլոգրամի

Ավստրալիացի տղան գիրացել է՝ հասնելով 178 կիլոգրամի Տղան սկսել է գիրանալ դեռ վաղ մանկության տարիներից։ Վեց տարեկանում նա մոտ հարյուր կիլոգրամ էր։ Տղայի հետ, որին համեմատում են աշխարհի ամենածանր երեխայի՝ 230 կիլոգրամանոց ինդոնեզացի Արյա Պերմանայի հետ, աշխատում են ավստրալիական լավագույն բժիշկները։ Նա տառապում է բարձր զարկերակային ճնշմամբ և 2-րդ տիպի շաքարախտով, որը հաճախ զարգանում է […]

Քրիստինա Ագիլերան իր որդու հետ լուսանկար է հրապարակել

Հայտնի ամերիկյան երգչուհի Քրիստինա Ագիլերան ակտիվորեն վարում է իր Instagram-ը։ Այնտեղ նա հրապարակում է սելֆիներ (և ոչ միայն) տարբեր միջոցառումներից, կարճ տեսանյութեր՝ իր տեսահոլովակներից և շատ այլ լուսանկարներ։ Սակայն աստղի պրոֆիլում հազվադեպ են ընտանեկան լուսանկարներ երևում։ Այս անգամ Քրիստինան խախտել է ավանդույթը և իր 10-ամյա որդու՝ Մաքսի հետ լուսանկար է հրապարակել։ Նկարում երգչուհին ջերմ հայացքով […]

Ես հավատում եմ այս համակարգին. Ա. Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանում ներդրված ներառական կրթության համակարգը հարյուրավոր երեխաների է արդեն տվել ավելի լավ ապագայի հույս և հիմք: Դպրոցից է սկսվում բարի հասարակություն կառուցելու այն գաղափարախոսությունը, որը դրված է ներառականության հիմքում: Հասարակության ամեն անդամ պետք է ստանա իր կարիքին համապատասխան ծառայություն, այդ թվում՝ կրթության բնագավառում: Իհարկե, պետք է մշտապես կատարել […]

Հետեւություն՝ երեկվա ասուլիսի արդյունքներով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետեւություն՝ երեկվա ասուլիսի արդյունքներով: Զարմանալի էր, որ սոցիալական ցանցերը փոթորկող ոչ մի թեմայով ինձ հարց չուղղվեց երեկվա ասուլիսի ընթացքում: Սա ստիպում է մտածել, որ կարծիքները, թե սոցիալական ցանցերի «փոթորիկները» ֆեյքերի բանակների եւ մեծ փողերի տիրապետող ինչ-որ ուժեր են հրահրում, առնվազն անհիմն չէ։ Թե՞ այլ պատճառներ գոյություն […]

Էջմիածնում շոգի պատճառով մանկապարտեզները չեն գործի

Էջմիածնի քաղաքապետարանը հուլիսի 23-ից մինչև օգոստոսի 20-ը մանկապարտեզներում ստիպված է հայտարարել արձակուրդ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:   «Սիրելի՛ համաքաղաքացիներ, հասկանում եմ, որ այս որոշումը կարող է դժկամությամբ ընդունվել որոշ, հատկապես՝ աշխատող ծնողների կողմից, սակայն հավատացնում եմ, որ այն ընդունելիս առաջնորդվել ենք նախ և առաջ երեխայի լավագույն շահով, […]

Փոխվարչապետի աշխատակազմն ընդդեմ ազատ մամուլի. լրագրողը վրդովված է

Լրագրող Տիրայր Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ մոտ 1 ամիս առաջ, տեսնելով մամուլում փոխավարչապետ Ավինյանի խորհրդական Գեորգի Մուրադյանի վերաբերյալ հրապարակումը (թմրանյութի մաքսանենգություն), որոշել է հետաքննել և հնարավորինս պարզել, թե ինչն ինչպես է եղել: «2007 թվականին տեղի ունեցած իրադարձությունից գլուխ հանելու համար դիմեցի Դատական դեպարտամենտին, Երևանի դատարանին, վերաքննիչ քրեական դատարանին և կարողացա դատարանների արխիվներից […]

Ոստիկանները բերման են ենթարկել Քոնչո մականվամբ «օրենքով գողին». /տեսանյութ/

Հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել, այսպես կոչված՝ «Քոնչո» մականվամբ Նորայր Փիլոյանին։ Կասկածանքը՝ թմրանյութ պահել և օգտագործել։   Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 39-ամյա Փիլոյանի խուզարկությամբ հայտբերվեցին և առգրավվեցին ափիոնի նմանվող զանգված ու գաղտնի […]

Քանի՞ անգամ է հակառակորդը կրակել հայ դիրքապահների ուղղությամբ

Հուլիսի 15-ից 21-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի