24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Պետք է կարգավորել քաղաքական դաշտը, որ իշխանությունն ու ընդդիմությունը կարողանան պասերով խաղալ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ռուսների հիստերիային պետք է շատ կոնկրետ ձևով պատասխանել։

Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, սակայն մեզ ասում են, որ Ռուսաստանը ունի շահեր ու Հայաստանին ու Ադրբեջանին զենք տալով բալանսավորում են ռազմաքաղաքական իրավիճակը, իսկ Բելառուսն էլ ասում է զենք ծախելով փող է աշխատում, ունի իր շահը։

Պատասխանը պետք է լինի հանգիստ, նույն ոճով, ըստ էության մեր միակ ճանապարհը անցնում է Վրաստանով, որը խորը համագործակցություն ունի ՆԱՏՕ-ի հետ, մեր մյուս հարևանը Թուրքիան է, և մենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցելով բալանսավորում են ռազմաքաղաքական վիճակը։ Ու վերջ։

Մյուս կողմից փոխվել է ներքաղաքական իրավիճակը, եթե առաջ կոռումպացված իշխանությունը երկրի ներսում չուներ հենարան և ստիպված էր արտաքին հովանավոր փնտրել, ապա հիմա իրավիճակը փոխվել է և ինքնուրույնության ավելի մեծ դաշտ կա։

Ճիշտ պահն է նաև, որ որևէ ընդդիմադիր կուսակցություն, խորհրդարանում ներկայացված, բարձրացներ Ադրբեջանին զենք տալու հարցը, նաև Բելաառուսի կողմից։ Աշոտյանը իրեն ճիշտ պահեց, որ Բելառուսի հարցը բարձրացրեց, ՀՀԿ ողջ ֆրակցիան պետք է այդ հարցը բարձրացներ ու օրակարգ մտցներ, հայտարարության համար։ Պետք է կարգավորել քաղաքական դաշտը, որ արտաքին քաղաքականության ոլորտում իշխանությունն ու ընդդիմությունը կարողանան պասերով խաղալ»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ