23 Փետրվարի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2018

Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ պաշտպանության բանակն անհրաժեշտության դեպքում կարող է կաթվածահար անել Ադրբեջանի տնտեսությունը։ Նման հայտարարություն պաշտոնյան արել է Ստեփանակերտում հուլիսի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Մինգեչաուրի ջրամբարը ռմբակոծելու հնարավորության վերաբերյալ հարցին: «Հնարավորություն ունենք կաթվածահար անելու Ադրբեջանի տնտեսությունը, սակայն դրա առիթն առայժմ չեմ տեսնում: […]

Գարեգին Բ-ն ցավակցագիր է հղել

Հուլիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Աթենքի և Համայն Հունաստանի Արքեպիսկոպոս Նորին Ամենապատվություն Հիերոնիմոսին Աթենքի Ատտիկա շրջանում այրվող անտառային հրդեհների առիթով, որոնց զոհ են դարձել մի քանի տասնյակ քաղաքացիներ: Ինչպես հայտնում են Մայր աթոռի մամլո դիվանից, գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռի միաբանության անունից Նորին Սրբությունը […]

Թուրքիայի քաղաքացին հատել է ՀՀ սահմանը

Թուրքիայի քաղաքացի Ջեւրիյե Օքույուջուն, խուսափելով քաղաքական հետապնդումներից, Սազիյե Դեմիր անվամբ կեղծ անձնագրով հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Այս մասին հայտնում է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ «Ջեւրիյե Օքույուջուն, ըստ մեզ հասած տեղեկությունների, նպատակ է ունեցել ապաստան հայցելու համար Հայաստանից մեկնել արեւմտյան այլ երկիր: Ներկայումս նա ձերբակալված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու հիմքով, […]

Հուլիսի 25-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

 Հուլիսի  25-ին՝  ժամը 12:00-ին,  «Հենարան» մամուլի  ակումբում  կհյուրընկալվի կրոնագետ Վարդան Խաչատրյանը:   ԹԵՄԱ՝   կստեղծվի Հայ Առաքելական եկեղեցու շահերը պաշտպանող  ազգային ճակատ. նորաստեղծ կառույցի  անհրաժեշտությունը.  Հայ Առաքելական  եկեղեցու անվտանգությունը մեր օրերում:   

Վաչագան Ղազարյանն ազատ է արձակվել

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ, ապօրինի հարստացման մեջ մեղադրվող Վաչագան Ղազարյանը վճարել է դատարանի սահմանած 1 միլիարդ դրամ գրավը: Տեղեկությունը  հաստատել է  ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:  ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հարցին ի պատասխան ասացին, որ Վաչագան Ղազարյանն ազատ է արձակվել: 1 միլիարդ դրամ գրավի որոշում կայացրել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը: Որոշումը […]

«Քեթրին Գրուպի» կողմից 600 մլն դրամի լրացուցիչ հարկի վճարման արդյունքում կարճված քրգործի վարույթը վերսկսվել է

«Քեթրին Գրուպ», ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված «Մաքսֆրուտ», «Ֆրուտ Վորլդ», «Մելատրոպիկ» ընկերություններում հարկային համալիր ստուգումների  արդյունքում պետական բյուջե է վճարվել շուրջ 600 միլիոն ՀՀ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից և հավելում, որ միաժամանակ ՊԵԿ քննչական վարչությունում որոշումներ են կայացվել ընկերություններում բյուջեի վերստուգումներ նշանակելու մասին: ՀՀ […]

Անհնար է աշխարհը ղեկավարել առանց Աստծո և Աստվածաշնչի

Անհնար է աշխարհը ղեկավարել առանց Աստծո և Աստվածաշնչի : Արդարությունը և իրավունքը կենդանի Աստծո աթոռի հիմքերն են (Սաղ. 97:2), ուստի ճշմարտությունը և արդարադատությունը պետք է լինեն յուրաքանչյուր պետության աթոռի հիմքը: Հատված ՛՛ Մեծերը Աստծո մասին՛՛ գրքից hեղինակ Արտակ Ոսկանյան

Պոպուլիզմը պետք է սահման ունենա. քննարկում են Ընտրական նոր օրենսգրքը

Խորհրդարանական ուժերը քննարկում են Ընտրական նոր օրենսգրքի շուրջ «Հայ Յեղափոխական Դաշնակցության» ներկայացրած առաջարկները:  1-ին առաջարկը, որը վերաբերում է ընտրությունների անցկացման տարածքային ռեյտինգային համակարգը վերացնելուն և բաց ցանկերով համամասնական ընտրակարգին անցում կատարելուն, աջակցություն չստացավ «Ծառուկյան» խմբակցության կողմից, իսկ ՀՀԿ-ն պատասխանեց, թե «հնարավոր» են համարում: 2-րդ առաջարկը՝ ընտրական մասնագիտացված հանձնաժողովների համակարգի ձևավորում, քաղաքական ուժերը համարեցին «անհավանական»: ՀՅԴ-ի […]

ՀՀԿ-ում ո՛չ ավագանու ընտրություններին մասնակցելու հարցն է քննարկվել, ո՛չ քաղաքապետի թեկնածուի

ՀՀԿ-ում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը դեռևս չի քննարկվել։ 168.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կուսակցությունում ո՛չ ավագանու ընտրություններին մասնակցելու հարցն է քննարկվել, ո՛չ քաղաքապետի թեկնածուի։ «Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո մենք գործադիր մարմնի նիստ չենք արել, նման հարց մեր օրակարգում չի եղել, չենք քննարկել»,- նշեց Է. Շարմազանովը։ Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի