Էյնշտեյնը վախենում էր մարդկության զարգացման հենց այսօրվա մակարդակից
Ես վախենում եմ, որ կգա մի օր, երբ տեխնոլոգիաները կխաթարեն պարզ մարդկային շփումը: Եւ աշխարհը կստանա հիմարների սերունդ: Ալբերտ Էյնշտեյն
Ես վախենում եմ, որ կգա մի օր, երբ տեխնոլոգիաները կխաթարեն պարզ մարդկային շփումը: Եւ աշխարհը կստանա հիմարների սերունդ: Ալբերտ Էյնշտեյն
ՀԱՊԿ գործընկերներն իրազեկված են նախիջևանյան ուղղությամբ Ադրբեջանի գործողությունների մասին: Այս մասին հուլիսի 2-ին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: «Այս հարցը բարձրացնում ենք ինչպես ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների, այնպես էլ մեր մյուս գործընկերների և կազմակերպությունների առջև: Կարծում եմ՝ համանախագահներն այնտեղ լուրջ անելիք ունեն, որովհետև չլսելով նրանց հորդորներին և չկատարելով իր ստանձնած պարտավորությունները՝ […]
Օրերս ոստիկանությունը կանխարգելիչ միջոցառումներ է իրականացնում գիշերային ժամերին գործող զվարճանքի վայրերում։ Միջոցառումների նպատակը ոչ թե այդ հաստատություններում զվարճացողներին անհանգստություն պատճառելն է, այլ ժամանցի վայրերի աշխատանքի օրինականությունը պարզելն ու պատասխանատուներին հորդորելը, որ գործունեությունը իրականացնեն՝ չխախտելով համակեցության կանոնները։ Միջոցառումների ընթացքում, եթե հաճախորդների ժամանցը խանգարվել է, ապա ոստիկանությունը հայցում է նրանց ներողամտությունը, իսկ զվարճանքի վայրերի պատասխանատուներին էլ հորդորում […]
Քիչ առաջ Նաիրի Բժշկական Կենտրոնում մահացել է հայտնի երգչուհի Նադեժդա Սարգսյանը: Հիշեցնենք, որ երգչուհին երկար տարիներ է` պայքարում է քաղցկեղի դեմ։ Նա մի քանի անգամ հաղթահարել է հիվանդության դժվարին էտապները: Տիկին Նադյան բոլոր պարագաներում լավատես էր: Նա երբեք չէր հանձնվում եւ անգամ ամենածանր իրավիճակներում հումորով էր արտահայտվում հիվանդության մասին: Նա ասում էր, թե քաղցկեղի մետաստազները […]
Հուլիսի 2-ին Բարձրագույն դատական խորհուրդն ամբողջ կազմով հանդիպեց ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատավորներին՝ քննարկելու վարչական արդարադատության զարգացմանն առնչվող հարցեր: Իր գործունեության տասը տարիների ընթացքում վարչական արդարադատությունը շոշափելի առաջընթաց գրանցելով հանդերձ ունի բազում չլուծված խնդիրներ, որոնց անդրադարձավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։ Համոզմունք հայտնվեց, որ վերաքննիչ դատարանները պետք է դառնան քաղաքականություն թելադրող դատարաններ, քանի որ հենց այս […]
Օրվա ընթացքում յուրաքանչյուր մարդու կյանքում տեղի են ունենում վերելքի եւ անկման փուլեր: Բրիտանական The Daily Telegraph-ը նշում է, որ սա պետք է հաշվի առնել ղեկավարության եւ հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփվելու ընթացքում: Օրինակ, եթե կինը ցանկանում է տղամարդուն ինչ-որ բան խնդրել, ապա դա պետք է անի ժամը 6-ից հետո: Եթե դուք ցանկանում եք տնօրենի հետ […]
Հունիսի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 217-րդ կմ-ին բախվել է ճանապարհի աջ մասում կայանված «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-21074»-ի ուղևորներ՝ 37-ամյա Մելինե Ադունցը, 39-ամյա Մարինե Հարությունյանը եւ նրա որդիներ՝ 15-ամյա Գոռ Դոլունցը, 10-ամյա Սերգեյ Դոլունցը մահացել են, իսկ «ՎԱԶ-21074»-ի վարորդը եւ մյուս` 9-ամյա ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է տարբեր տարիներին զինվորական ծառայության ընթացքում տարբեր հանգամանքներում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին և լսել նրանց բարձրացրած խնդիրներն ու մտահոգությունները: Մասնավորապես, նրանք ներկայացրել են քրեական գործերի քննության և դատավարությունների հետ կապված իրենց տեսակետները, այն հանգամանքները, որոնք ըստ նրանց, կարող են գործերի բացահայտման հիմքեր հանդիսանալ ու որոնք նախկինում իրավապահ մարմինների կողմից ինչ-ինչ պատճառներով չեն […]