Արտակարգ դեպք. կա տուժած
Հուլիսի 30-ին, ժամը 11:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Չարբախ թաղամասի զինվորական հավաքակայանի մոտ այրվում է խոտի դեզ, կա տուժած: Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:31-ին: Հայտնաբերվել է Գ. Թ.-ի (ծնված 2012 թ.) դին: