Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին. Վիկտոր Սողոմոնյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի գործով 2 ամսով կալանավորելու որոշումն ապօրինի է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «Ինչպես գիտեք, երեկ որոշում է կայացվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ: Ե՛վ գործը, և՛ կալանավորումը ապօրինի են: Սա ակնհայտ քաղաքական ու անձնական հետապնդում է: […]