Նզովում եմ Կորյուն աբեղային եւ սրա չար հերձվածի հետեւորդներին. Կանադայի Հայոց թեմի առաջնորդ
ԵՒ ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՎՐԷԺԽՆԴԻՐ ԼԻՆԵԼՈՒ ԱՄԷՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ»։ (Բ ԿՈՐՆԹ. Ժ. 6): Սուրբ Եկեղեցին Սուրբ Հոգով նվիրագործված Սիրով գործող(Գաղ. Ե 6) ու առ Միակ Փրկող Աստուծո (Սղմ. ԽԱ 6) հուսացած Հավատավորների Ամբողջությունն է, Որն և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Մարմինն է (Ա Կորնթ. ԺԲ 27), իսկ Գլուխը Տերն Ինքն է (Եփես. Ե 22, Կողոս. Ա 18): Սուրբ Եկեղեցու Միության գրավականն է Տիրավանդ խոսքն ասված Սբ. Առաքյալների առթիվ. «Սակայն միայն նրանց համար չէ, որ աղաչում […]