24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Առանց լուրջ արդյունքների հակակոռուպցիոն բարեփոխումները կհիասթափեցնեն մարդկանց

Հայաստանում ընթացող կոռուպցիայի դեմ պայքարի ու քարոզչության մասին «Ամերիկայի Ձայն»-ը զրուցել է հակակոռուպցիոն քաղաքականության մասնագետ Սթիվեն Գաֆորփի հետ:

Հարց՝ Դուք վերջերս եք վերադարձել Հայաստանից: Ձեր տպավորությունները այնտեղ ընթացող հակակոռուպցիոն արշավի ու նոր իշխանույուների վարած կոռուպցիայի դեմ պայքարի մասին:

Ս.Գ.՝ Կարծում եմ չափազանց ոգևորիչ շրջան է: Մարդիկ լի են վճռականությամբ: Հասարակական կազմակերպությունները հանդես են գալիս հակակոռուպցիոն նորարար մոտեցումներով: Նրանք համագործակցում են կառավարության հետ և վերջիններիս են տրամադրում իրենց առաջարկությունները: Նիկոլ Փաշինյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում հնարավորությունների պատուհան է բացել: Սա շատ լավ առիթ է հակակոռուպցիոն բարեփոխումներ իրականացնելու համար և լուրջ առաջընթաց է գրանցել Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ասպարեզում:

Նշեմ նորից, որ այս պահի դրությամբ կարող ենք փաստել քաղաքացիական հասարակության և իշխանությունների համագործակցության մասին: Օրինակ, «Երիտասարդ իրավաբանների» կազմակերպությունը հանդես է եկել մոտ հարյուր հակակոռուպցիոն առաջարկություններով և կառավարությունն այժմ դիտարկում է դրանց մի մասը՝ ընդունելու համար: Սա ընդամենը մեկ օրկնակ է համագործակցության: Բացի այդ, Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության հաջողության համար անհրաժեշտ է պայքարել տեղական պատրոնաժի երևույթի դեմ: Սա հեշտությամբ հաղթահարվող խնդիր չէ: Այստեղ հաջողության հնարավոր է հասնել միայն, եթե քաղաքացիական հասարակությունն ու կառավարությունը համագործակցեն: Հնարավոր չէ ակնկալել, որ կառավարությունը ինքնուրույն կկարգավորի այս խնդիրը: Փոփոխություններ իրականացնելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այս խնդիրների վրա:

Հարց՝ Կոռուպցիա երևույթն առկա է շատ ու շատ երկրներում: Խնդիրը դրա չափերի ու համակարգված լինելու մեջ է: Միջազգային փորձի ինչպիսի՞ հաջողակ օրինակներ կարող եք նշել, և ինչպիսի օրինակներ ունենք, որոնք անհրաժեշտ է ուսումնասիրել դրանց սծալներից խուսափելու համար:

Ս.Գ.՝ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրինակներից խորհուրդ չէի տա հետևել Չեխիայի Հանրապետության օրինակին: Այնտեղ երկար տարիներ իրականացվում է քարոզչություն կոռուպցիայի դեմ, սակայն արդյունքում նկատելի է, որ մարդիկ հոգնել են դրանից: Նրանք հոգնել են կոռուպցիայի դեմ պայքարի հարցում քաղաքական գործիչների գրեթե նույն խոսքերից և դրժած խոստումներից: Քաղաքացիական հասարակությունն այլևս չի ցանկանում ներգրավվել կոռուպցիայի դեմ պայքարին: Նորից պետք է ընդգծեմ, որ Հայաստանը վերապրում է այսօր չափազանց ոգևորիչ մի շրջան, սակայն հնարավորությունների այս պատուհանը կարող է փակվել, ուստի անհրաժեշտ են իրական գործողություններ: Եթե հակակոռուպցիոն բարեփոխումներն իրականացվեն պարբերաբար, սակայն առանց լուրջ արդյունքների, մարդիկ կկորցնեն հավատն ու կառավարության հետ համագործակցելու ցանկությունը:

Ինչ վերաբերվում է հաջողված փորձառությանը Հայաստանին օգտակար կլինի ուսումնասիրել Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում եղած փորձը տվյալների թափանցիկության ապահովման ոլորտում: Ես զբաղվում եմ այս հարցով և կարող եմ ասել, որ այդ առումով այս երկրները գրանցել են շատ խոշոր առաջընթաց: Մեծ քանակությամբ տվյալներ դարձել են հասանելի: Հայաստանը ևս ունի որոշակի հաջողություններ այստեղ, սակայն որոշ հարցերում դեռևս առկա են բացթողումներ, տեղեկատվության պակաս կամ թերացումներ: Օրինակ, տեխնիկական խնդիրներից է հրապարակված տվյալների դժվար ընթերցանելիությունը, որը դժվարացնում է վիճակագրական վերլուծության իրականացումը: Իհարկե, տվյալների թափանցիկությունը միայն չի կարող վերացնել կոռուպցիան, սակայն դա յուրաքանչյուր հակակոռուպցիոն ռազմավարության կարևոր մի բաղադրիչ է: Օրինակ, դա կարող է համապատասխան տեղեկություն տրամադրել շահերի բախման բացահայտման հարցում: Տվյալների թափանցիկությունը կարող է օգնել բացահայտել, թե մասնավորապես որ բնագավառում է առկա հանրային միջոցների վատնում կամ անարդյունավետ օգտագործում: Դա այս խնդրով զբաղվող մարդկանց համար որոշակի գործիք է, և համուզված եմ, որ այս ոլորտի բարելավումը չափազանց օգտակար կլինի:

Հարց՝ Այդ դեպքում շահերի բախման տեսանկյունից ի՞նչ առաջարկություններ ունեք որպես հակակոռուպցիոն քաղաքականության մասնագետ, քանի որ Հայաստանի նման փոքր երկրներում շահերի բախման խնդիրը չափազանց արդիական է:

Ս.Գ.՝ Հայաստանում շահերի բախման տեսանկյունից կարևոր խնդիրներից է մասնավոր ընկերությունների սեփականատերերին բացահայտելու դժվարությունը: Անգամ պետական մարմինների համար անհրաժեշտ են հատուկ իրավական ընթացակարգեր նման տեղեկություն ստանալու համար: Շատ երկրներում մասնավոր ընկերությունների սեփականատերերի, նրանց վճարած հարկերի և ներդրումների մասին տեղեկությունը բաց է և հասանելի: Հայաստանում նման տեղեկություն ստանալու գործընթացը բարդացված է: Սա ևս ցանկալի է վերանայել, քանի որ դրա վերացմամբ հնարավոր է կարգավորել շատ խնդիրներ, ներառյալ պետական ծառայողների ու մասնավոր հատվածի տարանջատվածության խնդիրը:

Սակայն շահերի բախման հարցի շուրջ Հայաստանը ունեցել է նաև մի շարք հաջողություններ: Օրինակ, պետական որոշ հատվածների պետծառայողներ, հատկապես գնումների ոլորտում, այսօր պարտավորվում են որևէ կապ չունենալ մատակարարող մասնավոր ընկերությունների հետ և ստորագրում են համապատասխան փաստաթղթի տակ: Դա կարող է հիմք հանդիսանալ իրավապահ մարմինների համար պատասխանատվության ենթարկել տվյալ անձին, եթե հայտնաբերվեն որևէ խախտում: Բացի այդ գործում են տենդերների վերահսկողության խորհուրդներ, որոնք վերահսկում են պետական գնումների պայմանագրերը: Խուրհուրդի մեջ ներգրավված անդամների թիվը կհասցվի 5-ի:

Ինչպես նշեցի, Հայաստանում ևս առկա են շահերի բախման կրճատման հաջողված օրինակներ, սակայն դեռևս անելիքներ կան այս ոլորտում, մասնավորապես տվյալների թափանցիկության և տվյալների հասանելիության առումով:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ