03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գնանք իրենց միանանք, որ ի՞նչ անենք

Մենք պատրաստ ենք ԱԺ-ի աշխատանքային խմբի հետ քննարկել ընտրական օրենսգիրքը եւ ենթադրում եմ, որ նրանց  առաջիկա նիստում մեզնից որեւէ մեկը կլինի, իսկ նախորդ նիստերին մեր բացակայությունը կապված է եղել նրանով, որ հարմար չի եղել, այլ միջոցառումներ են եղել։ Այս մասին, նշել է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի նիստում նշեց հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է, որ Ընտրական օրենսգրքի երկու նախագիծ ներկայացվի ԱԺ քննարկմանը, մեկը կառավարության հանձնաժողովի, մյուսը՝ խորհրդարանական ուժերի աշխատանքային խմբի կողմից, Իոաննիսյանը պատասխանեց. «Որքանով ինձ հայտնի է, ԱԺ-ում աշխատանքային խումբը մտադիր չէ այլընտրանքային նախագիծ ներկայացնելու։

Մենք նախագիծ գրելու ենք, դա միարժեք է։ Իսկ ԱԺ աշխատանքային խումբը նախագիծ գրելու է, թե ոչ, ինձ հայտնի չէ։ ԱԺ-ում քննարկվող որոշ առաջարկներ մենք արդեն քննարկել ենք եւ օրինակ, այդ թվում ՀՀԿ-ի առաջարկներից մեկն ընդունել ենք։ Ես չգիտեմ ձեւաչափն ինչպիսին կլինի, բայց բովանդակային առումով ԱԺ-ում հնչած բոլոր առաջարկներին մենք անդրադառնալու ենք։ Բոլոր այն առաջարկները, որոնք մեզ մոտ քննարկման առարկա չեն եղել, քննարկելու ենք, գնահատելու ենք դրա իրագործելիությունը, նպատակահարմարությունը։ Որեւիցե կանխակալ վերաբերմունք չենք ունենալու, անկախ նրանից, թե առաջարկն ումն է»։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում ԱԺ-ում հնչած առաջարկը, որ ԱԺ-ում աշխատանքային խմբին կարող են միանալ նաեւ կառավարությունում ստեղծված հանձնաժողովի ներկայացուցիչները երեք հոգով, Դանիել Իոաննիսյանն ասաց. «Մենք գնանք իրենց միանանք, որ ի՞նչ անենք։ Մերը փորձագիտական հանձնաժողով է, իրենցը՝ քաղաքական։ Մեզ մոտ փորձագիտական քննարկումներ են։ Մենք հավաքում ենք բոլոր առաջարկները, որոնք կան՝ ԱԺ-ից, քաղաքական ուժերից, քաղաքացիական հասարակությունից, ազգային փոքրամասնություններից, միջազգային կառույցներից, քննարկում ենք, լավագույնները  ներառում ենք մեր նախագծում։ Մենք գնանք միանանք ինչի՞ համար։ Այդ առաջարկն անհասկանալի է։

Ես տեսնում եմ հետեւյալ կերպ. մեզնից մեկը գնում մասնակցում է իրենց աշխատանքային խմբի աշխատանքներին, ներկայացնում է մեր հանձնաժողովի տեսակետը, լսում է հնչած տեսակետները, վերադառնում է հանձնաժողով եւ մեզ մոտ քննարկում ենք խորհրդարանում հնչած մոտեցումները»։

Դանիել Իոաննիսյանի խոսքով, իրենց հանձնաժողովի ստեղծման որոշման մեջ նշված է, որ այն պետք է մշակի նախագիծ եւ ներկայացնի կառավարություն. «Դրանից հետո կառավարությունը կներկայացնի խորհրդարան։ Մենք դեռ նախագծին չենք հասել, դեռ հայեցակարգն ենք քննարկում։ Երբ դա կավարտենք, նոր կանցնենք նախագծի մշակմանը։ Քննարկման ներառականությունն ապահովվելու է։ Այն, ինչ եղավ 2011 թվականին, երբ նախագիծը երկու ամիս գաղտնի էր պահվում, նման բան չի լինելու»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ