24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հուլիսի 4, 2018

Շնորհակալ եմ, Աստվա՛ծ. Էմմիի հուզիչ գրառումը

«Ինձ մի՛ խղճացեք։ Ես իմ ծնողների ներկայությունն զգում եմ ամեն օր, ամեն վայրկյան։ Նրանք իմ մեջ են՝ իմ արյունն ու իմ մարմինն են։ Լինելով ծնողներիս միակ զավակը երբեք էգոիստ չեմ եղել։ Այսօր՝ առավել ևս։ Տեսնելով մամայիս տանջանքն այս հիվանդության պայքարի մեջ՝ ես հիմա ավելի հանգիստ եմ։ Հավերժ միմյանց սիրահարված Նադյան ու Դոդոն հիմա նորից միասին […]

Ես չեմ հանդիպի նրա հետ

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն ինքն է կոնֆլիկտներ ստեղծում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ ԿԳ նախարարը բացառեց Հայկ Դեմոյանի հետ հանդիպումը. «Այս նամակից հետո ես իմ համոզման մեջ ավելի եմ համոզվել, որ Հայկ Դեմոյանի հետ հանդիպումով ես ավելորդ ժամանակ կծախսեի, որը կարող […]

Եվ մեկը՝ Նիկոլ Փաշինյանը, ղեկավարում և ուղղորդում է նրանց, ստացվում է, որ նրանք հանցագործ չեն, նրանք կարող են ջարդել- փշրել ամեն ինչ

Նախկին հրամանատար Վոլոդյա Հովհաննիսյանը կարծում է, որ նախկին Պ նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ կալանավորման որոշումը ապտակ է բանակին և բանակի  հեղինակությանը։ «Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետի նկատմամբ ՀՔԾ-ի ու դատարանի նման որոշումը ապտակ է մեր բանակին և մեր դիմադրողական ոգուն։ Անկախ ամեն ինչից, գեներալ-գնդապետին, ով անցել է Արցախյան ազատամարտ, ով 17 տարի գլխավոր շտաբում ծառայություն է անցկացրել, […]

Զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող, ընտանիքի միակ արու զավակը կազատվի ծառայությունից

Զինվորական ծառայության ընթացքում զոհված ծնող, եղբայր կամ քույր ունեցող, ընտանիքի միակ արու զավակ քաղաքացին կազատվի ծառայությունից: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ հիմնական նշելով, որ օրենքի նախագծի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայությունից […]

ԱԱԾ-ն Սերժ Սարգսյանի եղբոր տա՞նն է

ԱԱԾ-ն այս պահին գործողություններ է իրականացնում ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանի բնակարանում: Henaran.am-ի թղթակիցը փորձեց ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանից ճշտել տարածված տեղեկության իսկությունը,  սակայն վերջինս ասաց, որ տեղյակ չէ  այս պահին իրականացվող գործողություններից: 

Հերքում է

Զանգվածային մի շարք լրատվության միջոցներով տարածվել է տեղեկատվություն, համաձայն որի հայտնաբերվել է կեղծ անձնագիր՝ տրամադրված Էջմիածնի անձնագրային բաժնի կողմից, Արտյոմ Կանևսկոյի համար։  Ըստ շրջանառվող լուրերի քննության արդյունքում պարզվել է, որ մեծ թվով անձինք են մասնակցել այս կեղծիքին՝ կեղծ տեղեկանք տրամադրած գյուղապետը, կեղծ տվյալներ լրացրած բաժինը, անձնագրային ծառայության պետ Մնացական Բիչախչյանը։ Տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Կոչ […]

Ե՞րբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնության մասին նախագիծն այսօր կառավարության նիստին ներկայացրեց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Ըստ որոշման՝ առաջարկում նախատեսվում է հուլիսի 11-ին հրավիրել արտահերթ նիստ: Օրակարգում են՝ «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին», «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Ազդարարման համակարգի մասին» […]

Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացումը մեզ համար առաջնահերթություն է

ՀՀ կառավարության նիստերի դահլիճներում այսուհետ տեղադրված կլինեն հայկական արտադրության համակարգիչներ: Այսօր կառավարության նիստին այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ իրենց առջև տեղադրված են հայկական արտադրության համակարգիչներ: «Կառավարության նիստերի համակարգչային ապահովումը փոխվել է: Սա կապված է մոտեցման փոփոխության հետ, սա մեր քաղաքական մոտեցումն է: Մենք հայտարարել ենք, որ […]

Տարոն Մարգարյանի տանը խուզարկություն չի կատարվել

Այսօր ՀՀ կառավարությունում՝ նիստից առաջ, լրագրողներն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանից փորձեցին ճշտել, արդյո՞ք  նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրավիրել է ԱԱԾ, սակայն վերջինս ասաց, որ առայժմ չի մեկնաբանի: Անդրադառնալով Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին,և պատասխանելով հարցին, եթե նրան պետք է մեղադրանք առաջադրվեր, ինչո՞ւ է ԱԱԾ-ն թույլ տվել, որ Հարությունյանը լքի Հայաստանը, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Նա  դուրս է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՀունիսիՕգոստոսի