04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ես չեմ հանդիպի նրա հետ

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն ինքն է կոնֆլիկտներ ստեղծում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

ԿԳ նախարարը բացառեց Հայկ Դեմոյանի հետ հանդիպումը. «Այս նամակից հետո ես իմ համոզման մեջ ավելի եմ համոզվել, որ Հայկ Դեմոյանի հետ հանդիպումով ես ավելորդ ժամանակ կծախսեի, որը կարող եմ ծախսել օպերատիվ հարցերի լուծման ուղղությամբ։ Ես չեմ հանդիպի նրա հետ»,-ասաց Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի և Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի միջև կոնֆլիկտ էր առաջացել այն բանից, որ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը և ԿԳ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, Հայկ Դեմոյանի բացակայության ընթացքում մտել են Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի վարչական մաս և  մուտք են գործել Դեմոյանի առանձնասենյակ՝ առանց նրան տեղյակ պահելու:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ