30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2018

Ծառայության մատուցման որակը բարձրացնելու նպատակով փոխվում են ընդմիջման ժամերը

ՀՀ ոստիկանության պետի հանձարարությամբ ծառայության մատուցման որակը բարձրացնելու նպատակով անձնագրային և վիզաների վարչությունում, ինչպես նաև բոլոր տարածքային անձնագրային ծառայություններում 14.06.2018թ.-ից ընդմիաջման ժամ է սահմանվել 14.00-15.00:  Հանձնարարությունը պայմանավորված է նրանով, որ գրեթե բոլոր հիմնարկներում աշխատակիցների ընդմիջումը կազմակերպվում է 13.00-14.00, որը համընկնում էր անձնագրային ծառայությունների ընդմիջման ժամերի հետ, ինչը և խոչընդոտ էր հանդիսանում իրենց ազատ ժամանակը տրամադրել անձնագրային հարցերը կարգավորելու […]

ԱԺ նիստը դեռ չսկսած՝ ավարտվեց

Այսօր Ազգային ժողովի նիստը դեռ չսկսված՝ ավարտվեց։ Քվեարկության դրվեց Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱԺ որոշման նախագիծը։ ԱԺ-ն կողմ քվեարկեց «2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը։ Կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 23։ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ էր։

Նոր կառավարությունը պետք է բացատրի

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը անդրադառնալով Գիտության պետական կոմիտեի նախագահի վերանշանակմանն ասաց, որ  այստեղ պետք է լիներ որոշակի սկզբունքային և թափանցիկ մոտեցում: «Պետք է բացատրություն լինի՝ ինչու որոշվեց ԲՈԿ-ի նախագահ Լիլիթ Արզումանյանին աշխատանքից հեռացնել, իսկ Գիտության պետական կոմիտեի նախագահին պահել, երբ մենք բոլորս գիտենք, որ երկու հաստատություններից էլ եղել են դժգոհություններ»,-ասաց […]

Կհրաժարվի՞ Բակո Սահակյանը. արցախյան սցենար. Առավոտ

Երեկ Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակում մեկնարկած հավաքի ժամանակ Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը եւ հավաքի նախաձեռնող անդամները հանդես եկան ելույթներով՝ հիմնականում խոսելով այն խնդիրների վերաբերյալ, որոնք առկա են Արցախում եւ հանգեցրել են քաղաքական ճգնաժամի: «Առաջիկայում մենք սկսում ենք հանրային ճնջման միջոցառումներ: Կլինենք Արցախի բոլոր շրջաններում: եվ մեր նպատակը հետեւյալն է լինելու. Բակո Սահակյանի […]

Վստահեք Նիկոլ Փաշինյանին եւ սպասեք

«Մենք պետք է վստահության քվե տանք այն մարդկանց,  ովքեր նշանակում են պաշտոնյանների», -այսօր «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպմանը տեսակետ հայտնեց կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը: Խաչատրյանի խոսքով՝ թե ԲՈԿ-ի և թե ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահը նշանակվել են վարչապետի կողմից, և մենք պետք է սպասենք՝ տեսնելու համար, թե ինչպես են դրսևորովում այս […]

Բոլորս շոկի մեջ ենք այդ նշանակումից. Հրապարակ

Երեկ ԲՈՀ նոր նախագահը՝ Սմբատ Գոգյանը, թեեւ ասել էր. «Ես դեռ չեմ պաշ­տոնավարում՝ երկուշաբթի օրվանից», բայց օրվա ընթացքում գնացել էր նոր աշխատավայր: Թերթի տեղեկություններով՝ այս պահին նրա դոկտորականը ԲՈՀ-ի «սեղանին» է, եւ, փաստացի, նորանշանակ ու կրեատիվ ղեկավարը պետք է «քննի»-հաստատի ինքն իր դոկտորակա­նը, որը երկու շաբաթ առաջ է հանձնել ԲՈՀ-ին: Հանձնելու պահին, ասում են, սկանդալ է […]

Այն, ինչ չկար Փաշինյան-Պուտին հանդիպմանը, բայց Պուտինն ասել էր Ալիեւին. Ժամանակ

Ես հույս ունեմ, որ երկու երկրների հարաբերությունները կզարգանան փոխադարձ շահերի և սուվերենու­թյան հանդեպ հարգանքի վրա, Մոսկվայում Պուտինի հետ հանդիպ­մանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Փաշինյանը հունիսի 13-ին երկ­րորդ անգամ է հանդիպել Պուտինին: Առաջին հանդիպումը մայիսի 14-ին Սոչիում էր: Այդ հանդիպման առիթը ԵՏՄ գագաթնաժողովն էր, իսկ Երեկ Մոսկվայում հանդիպման առիթը ֆուտբոլի […]

Դավաճաններին կպատժեն. Ժամանակ

Թերթի տեղեկություններով` այսօր Էջմիածնում քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքին քաղաքապետարանի աշխատակիցներին հրահանգված է հեռախոսներով տեսանկարահանումներ կատարել: Քաղաքապետ Գրիգորյանը ուզում է հայտնաբերել իր հրահանգը չկատարած և հանրահավաքին մասնակցած «դավաճաններին»: Մեր աղբյուրի փոխանցմամբ` նախօրեին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը զանգահարել է քաղաքի բոլոր մանկապարտեզներ ու գրադարաններ և սպառնացել, որ հանրահավաքին չմասնակցեն: «Մասնակցողները կազատվեն աշխատանքից»,- խոստացել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված