29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 2018

Փաստաբանի կոչման վերաբերյալ պատկերացում չունեցողներ, բարի եղեք, պատռեք ձեր արտոնագրերը

Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան հանրագրում նշել է. «Չեք կարողանում՝ մի՛ ստանձնեք անձի պաշտպանությունը, ստանձնում եք, բարի եղեք մինչև վերջ գնալ, չեք կարողանում՝ աշխարհով մեկ մի բարձրաձայնեք դրա մասին։ Փաստաբանի կոչման վերաբերյալ պատկերացում չունեցողներ, բարի եղեք, պատռեք ձեր արտոնագրերը, թե չէ էսպես շարունակելու պայմաններում ամոթ է լինելու, ի թիվս այլոց, փաստաբանի արտոնագիր ունենալը։ Էս ի՞նչ է […]

Ինքնասպան եղած աղջկա մոտ հայտնաբերվել է աղոթքների հավաքածու և սրբապատկեր

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Գորիսում 14-ամյա աղջկա ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ: 2018թ. հունիսի 15-ին՝ ժամը 11:50-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 11:20-ի սահմաններում, Գորիս քաղաքի բնակարաններից մեկի հարակից նկուղային սենյակում կախված վիճակում հայտնաբերել է 14-ամյա աղջկա դի: ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի […]

Իմ կյանքի նպատակը Արցախն է. Մանվել Գրիգորյանի օգնականը չի հավատում տեսածին /տեսանյութ/

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնական Մեսրոպ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, թե այն, ինչ տեսել է ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութում, իր համար ևս անակնկալ է եղել և նույնիսկ չի հավատում այդ ամենին:  Նա ևս համակարծիք է, որ այդ ամենը Մանվել Գրիգորյանը միայնակ չէր կարող անել, սակայն դժվարացավ ասել, թե ովքեր են կանգնած այդ ամենի հետևում:  […]

ՀՀԿ-ն հայտարարություն տարածեց

«Սիրելի հայրենակիցներ, Խորը ցավով և զայրույթով ծանոթացանք այն տեսանյութին, որ ներկայացվեց ԱԱԾ կողմից: Դժվար է հավատալ, որ դա իրողություն է: Ապշած և վրդովված ենք, որ մեր իրականության մեջ նման բան առհասարակ հնարավոր է` որևէ մեկի կողմից, առավել ևս՝ Արցախի ազատամարտին ակտիվորեն մասնակցած գեներալի: Սա անընդունելի ու զազրելի է: Հարգելով անմեղության կանխավարկածը` հայտարարում ենք, որ եթե […]

Նախագահ Արմեն Սարգսյանը մեկնել է

Նախագահ Արմեն Սարգսյանը, նախնական պայմանավորվածությունների համաձայն, աշխատանքային հանդիպումների նպատակով հունիսի 18-ին մեկնել է արտերկիր: Հանրապետության նախագահը Միացյալ Թագավորությունում պաշտոնական եւ ոչ պաշտոնական ձեւաչափով մի շարք հանդիպումներ կունենա: Արմեն Սարգսյանը կհյուրընկալվի Բուքինգհեմյան պալատում: Որպես ՄԹ-ում Հայաստանի նախկին դեսպան` նա հրաժեշտի հանդիպումներ կունենա արտաքին գործերի նախարարությունում: Լոնդոնից Հանրապետության նախագահը կմեկնի Ֆրանսիա: Փարիզում Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա Ֆրանսիայի […]

Այ սա է իմ ամենամեծ ցավը. Արմեն Ռուստամյանը վտանգներ է տեսնում

Սա այն դեպքն է, որ մարդ իր աչքի տեսածին չի կարողանում հավատալ, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առանձնատան տեսանյութին:  «Եթե ամեն ինչ այնպես է, ինչպես տեսանք, սա որևէ մեկնաբանության կարիք չունի։ Ես ավելի մեծ վտանգներ եմ տեսնում, որ ադրբեջանական համայնքը հրճվանքի մեջ է հայտնվելու ու փորձի ներկայացնել այնպես, որ ժամանակին […]

Երկար ժամանակ լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 18-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Ազատության պող. 16, 16Ա, 20 շենքերը, Հ.Ներսիսյան փ. 2, 4 շենքերը, թիվ 85 երաժշտական ուսումնարանը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Գրիբոյեդովի փ. 3, 5, 5Ա շենքերը, Կոմիտասի պող. 50 շենքը, […]

Գլխավոր դատախազը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր է ներկայացրել

Արդեն տեղեկացվել է, որ սույն թվականի հունիսի 15-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի կողմից անհայտ անձից, չպարզված ժամանակահատվածում և հանգամանքներում, ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պահելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի

Ամենաընթերցված