15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Փաստաբանի կոչման վերաբերյալ պատկերացում չունեցողներ, բարի եղեք, պատռեք ձեր արտոնագրերը

Փաստաբան Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյան հանրագրում նշել է. «Չեք կարողանում՝ մի՛ ստանձնեք անձի պաշտպանությունը, ստանձնում եք, բարի եղեք մինչև վերջ գնալ, չեք կարողանում՝ աշխարհով մեկ մի բարձրաձայնեք դրա մասին։

Փաստաբանի կոչման վերաբերյալ պատկերացում չունեցողներ, բարի եղեք, պատռեք ձեր արտոնագրերը, թե չէ էսպես շարունակելու պայմաններում ամոթ է լինելու, ի թիվս այլոց, փաստաբանի արտոնագիր ունենալը։

Էս ի՞նչ է կատարվում։ ի՞նչ է նշանակում՝ չգիտեի, իմացա, հրաժարվեցի։ Սկսենք նրանից, թե ինչո՞ւ չգիտեիր։ Հետո էլ դրա մասին բարձրաձայնելով՝ չես հասկանում, որ պաշտպանյալիդ, թեկուզ նախկին, հարվածի տակ ես դնում առնվազն գոնե էն իմաստով, որ նա նույնիսկ քեզ չի կարողացել տալ այնպիսի բացատրություն, որը թույլ կտար մնալ նրա կողքին։ Փաստաբանի՝ իրավապաշտպանի կոչումը դյուրին չի, ամեն մեկի բանը չի։ Փաստաբանը այն անձն է, ով, թեկուզ ամբողջ աշխարհին ընդդիմանալով, մնում է իր պաշտպանյալի կողքին և պաշտպանում նրա շահերը»։

Հիշեցնենք, այսօր Մանվել Գրիգորյանի փաստաբանը հայտարարել է գեներալի պաշտպանությունը դադարեցնելու մասին: 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ