Գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունն ու դրանից հետո ԱԱԾ-ի տարածած տեսագրությունը ալեկոծել են հասարակությանը, մարդիկ շոկի մեջ են: Շոկի մեջ են ոչ միայն տարիներ շարունակ գեներալ Մանվելի ամենաթողության մասին իմացածներն ու բարձրաձայնածները, այլ նաև իմացածներն ու չբարձրաձայնածները, ինչպես նաև իմացածներն ու պաշտպանածները: ՀՀԿ-ն այսօրվա հայտարարությամբ հանձնեց գեներալ Մանվելին, որովհետև հակառակը՝ զինվորի կեր գողացողին պաշտպանելը, նշանակելու էր […]
Ընդամենը մեկ շաբաթ առաջ «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամները ԱԺ հայտարարությունների համար նախատեսված նիստի ժամանակ իրար հերթ չտալով հայտարարություններ էին անում եւ պահանջում, որ կառավարությունը հետ տանի Բարեգործության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը: Նրանց մի մասը պնդում էր, որ այդ նախագիծը նախապես պետք է համաձայնեցվի երկրի գլխավոր բարեգործ Գագիկ Ծառուկյանի հետ, մյուսները դա համարում էին նախկին վարչապետ […]
Կառավարության առաջարկությամբ ՀՀ Ազգային ժողովն այսօր, ժամը 11:00-ին արտահերթ նիստ կգամ արի, որի ժամանակ կքննարկվի ՀՀԿ-ական պատգամավոր ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը: Մանվել Գրիգորյանը արտահերթ նիստին մասնակցելու իրավունք ունի, սակայն կմասնակցի, թե ոչ երեկ ճշտել չհաջողվեց: ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն […]
Հատուկ վարչապետին իբր սատարողներին ասեմ, որ 1000 դրամների մասով Նիկոլ Փաշինյանը կողմ է եղել և հավատացած եմ հիմա էլ կողմ է՝ լինելով վարչապետ: Ես էլ եմ կողմ, և եթե ամենահարուստ բանակն էլ ունենանք, էլի կողմ եմ լինելու, 1000 հատ տականք էլ գտնեն բանակը թալանող, ինձ չի ստիպի հրաժարվել , որ ես քանի դեռ ապրում եմ […]
ԱԱԾ տեսանյութը գիշերվա վատ երազ, կարծես, լինի։ Էն որ ոչ մի ձև չես կարող մտքիցդ հանել։ Էն որ ամեն անգամ նորից հիշելուց ուզում ես գոռաս, ջարդես, սպանես… Իմ սպասածից մի քիչ ավելի շուտ հասանք կարևոր ջրբաժանին։ Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործին ևս մեկ կարևոր գործ ավելացավ։ Ու այս գործը շատ անաչառ քննություն է պահանջում։ […]
2016֊ի ապրիլին պոստերից ասում էինք, որ մեզ մենակ զուգարանի թուղթ ու ջուրա հասել, ասում էին ոնց կարա ըտենց պատահի, ախր բլոկներով ուղարկել ենք Լևոն ջան։ Հիմա տեսա՞ք ում ամառանոցն եք ուղարկել: Լեւոն Չուկակլյան
Վաղուց ոչնչից չեմ զարմանում, սկսած 1988-ից, երբ մամուլում կարդացի, որ երկրաշարժի ժամանակ 52 /հիսուներկու/ հարազատ կորցրած ծերունին գնացել էր իշխանավորի մոտ՝ իր տոհմի փրկված մի քանի երեխաների համար ժամանակավոր կացարան խնդրելու, ու նրանից կաշառք էին ուզել, ու քանի որ մարդը ոչինչ չունևեր տալու, երեխաների հետ անօթևան էր մնացել: Լավ է,որ կա ընդվզում: Բայց վիճակը փոխել […]