04 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Հոկտեմբերի 27, Մարտի 1, եւս մի գործ

ԱԱԾ տեսանյութը գիշերվա վատ երազ, կարծես, լինի։ Էն որ ոչ մի ձև չես կարող մտքիցդ հանել։ Էն որ ամեն անգամ նորից հիշելուց ուզում ես գոռաս, ջարդես, սպանես…  Իմ սպասածից մի քիչ ավելի շուտ հասանք կարևոր ջրբաժանին։ Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի գործին ևս մեկ կարևոր գործ ավելացավ։ Ու այս գործը շատ անաչառ քննություն է պահանջում։

Այնքան, որ ոչ մեկի մոտ կասկածի նշույլ անգամ չմնա։ Հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանին էլ, իրանից հետո եկող իշխանություններին էլ (եթե մինչ այդ ամբողջը չբացահայտվի) մոտավորապես նույն հեղինակազրկումն է սպասում, որին այսօր Մանվել Գրիգորյանն արժանացավ։

Հասարակության շրջանում հարցեր կան և այդ հարցերին հստակ պատասխաններ պիտի տրվեն։ Ով խանգարեց այդ քննությանը, գիտենք թե ինչ է։ Ով փորձեց շահարկել այդ թեման ու խաղեր տալ, նույնից է։ Այո, ջրբաժանին ենք հասել, իսկ դա նշանակում է, որ ամեն մեկը կոնկրետ ապացուցելու բաներ ունի՝ և՛ ներկա, և՛ նախկին իշխանությունները։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ