28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 6, 2018

ՀՀ զինվորական դատախազության կողմից կատարված ուսումնասիրությամբ ՀՀ ՊՆ կարիքների համար հագուստի ձեռքբերման մրցույթում առերևույթ խախտումներ են հայտնաբերվել

Հայաստանի Հանրապետության զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնում ուսումնասիրվել են «Ժողովուրդ» օրաթերթի՝ 17.05.2018թ. «ՊՆ-ի բառախաղը՝ պետբյուջեի գումարները մսխելու պատճառ» վերտառությամբ հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները։ Ուսումասիրության արդյունքում պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար բամբակյա շապիկ, կիսավարտիք, տաք ներքնաշոր, կոմուֆլյաժ մայկա-ֆուֆայկա,  ինչպես նաև բարձ, բարձի երես, ծածկոց, սավան, վերմակածրար և ներքնակ ապրանքատեսակների ձեռքբերման նպատակով […]

Պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը երաշխավորագիր են ստորագրել Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

Ազգային ժողովի պատգամավորներ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը երաշխավորագիր են ստորագրել Սեֆիլյանի և «տոնածառի» գործով 5,5 տարի ազատազրկման դատապարտված Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը. «Քիչ առաջ ես և ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը ստորագրեցինք երաշխավորություն` Գևորգ Սաֆարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու մասին: Հուսանք` արդեն այսօր […]

Հրազդանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Հունիսի 5-ին, ժամը 14:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 65 շենքի բնակարաններից մեկի տարեց բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Փրկարարները բացել են Ս. Ա.-ի (ծնված 1937 թ.) բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին […]

Օսիպյանն էլ Վովայի պես. Հրապարակ

Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ինչպես Րւսֆֆի Հովհաննիսյանը կասեր, ոչ պա­կաս «աստվածավախ զորավար է», որքան իր նախորդը: Ասում էին, որ Վովա Գասպարյանն աշխատասենյակի անկյունում սրբապատկերներով, Աստվածաշնչով փոքրիկ «մատուռ» ուներ, որ ցանկացած պահի հաղորդակցվեր Բարձրյալի հետ: Թերթի լրագրողն Օսիպյանից հետաքրքրվել է՝ պահպա­նել է արդյոք Գասպարյանի «մատուռը», թե հեղա­փոխությունը սրբել-տարել է նաեւ այդ անկյունը: «Ես իմն ունեմ ու կարծում […]

Գեորգի Մուրադյանը նշանակվել է փոխվարչապետի խորհրդական

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Գեորգի Մուրադյանին խորհրդական նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Գեորգի Մուրադյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»,-ասված է որոշման տեքստում:

Լույս չի լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 6-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար որոշ բնակավայրեր կհոսանքազրկվեն։ Երևան քաղաք 10:00-16:00 Քանաքեռ 9փ. 16-48; 10փ. 7-32; 11փ. 1-12 սեփական տները, թիվ 8 գիշերօթիկ դպրոցը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Ա.Տիգրանյան փ. 1-11 սեփական տները, Վարշավյան փ. 47-92 սեփական տները, թիվ […]

Անհրաժեշտ է սեղմ ժամկետում ընդունել խաղաղ հավաքները կանոնակարգող օրենսդրություն

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արտակարգ ռեժիմով հետևել է հունիսի 2-ից 5-ը Ստեփանակերտում տեղի ունեցած խաղաղ հավաքների ընթացքին։ Աշխատակազմի աշխատակիցները մշտապես գտնվել են Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում (ավտոկայանի դիմաց) իրականացվող հավաքի, ինչպես նաև հունիսի 3-ին Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հակադարձ ուղղվածության հավաքի վայրերում։ Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես այցելել է հավաքների վայրեր՝ դրանց մասնակիցների սահմանադրական իրավունքների ապահովմանն անձամբ […]

Ջինը շշից բաց ենք թողել, խճճված իրավիճակ. Հրապարակ

Այո, ջինը շշից բաց ենք թողել՝ շարքային քաղաքացին հասկացել է, որ կարող է իշխանություն փոխել: Եվ այդ իշխանությունը միայն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն չեն, այլ կոնկ­րետ իր «շեֆը»: Եվ որքան էլ հիմա իշխանությունը կոչ անի՝ սաբոտաժ չանել, լոկալ բողոքի ակցիաները դադարեցնել, քանզի այդ ամենն ուղղված է «ժողովրդի իշխանության դեմ», մարդիկ համաձայն չեն այդ կոչերի հետ: […]

Ծավալված զարգացումները ցույց են տալիս, որ Արցախի ժողովուրդը ցուցաբերում է քաղաքական և քաղաքացիական բարձր գիտակցություն. Նախագահ

Ծավալված զարգացումները ցույց են տալիս, որ Արցախի ժողովուրդը ցուցաբերում է քաղաքական և քաղաքացիական բարձր գիտակցություն, հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից՝ ի պատասխան 168.am-ի հարցի, թե ինչպե՞ս է գնահատում ՀՀ նախագահը Ստեփանակերտում ծայր առած բողոքի գործողությունները:  Հանրապետության նախագահը ողջունում է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի