28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Լուրեր: Հունիսի 6, 2018

ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները փորձել են թմրանյութ տեղափոխել Հայաստան

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական աշխատանքների արդյունքում, մայիսի 17-ից հունիսի 6-ը կանխվել են Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների կողմից թմրանյութերի մաքսանենգ ճանապարհով ներկրման մի շարք  դեպքեր: Մասնավորապես, «Ագարակ» պետական սահմանային անցակետի մաքսային հսկողության գոտում Իրանի երկու քաղաքացիների մոտից հայտանբերվել են համապատասխանաբար 0.85 գրամ և մոտ 0.84 գրամ քաշով, շագանակագույն՝ «ափիոն» տեսակի […]

Քիչ առաջ նորից ուժեղ երկրաշարժ գրանցվեց

Այսօր՝ 17:10-ին, երկրաշարժ է գրանցվել Հայաստանի տարածքում։ Վանաձորցի օգտատերերից գրել են, որ խիստ նախնական տվյալներով, երկրաշարժը գրանցվել է Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արեւելք։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,3 մագնիտուդ, հզորությունը՝ մոտ 5-6 բալլ, խորությունը՝ 10 կմ։ Վանաձորում ցնցումը զբաղվել է 5-6 բալ, Գյումրիում 3-4, Երեւանում՝ 3 բալլ։  

Արցախի ՄԻՊ-ն այցելել է Ստեփանակերտում միջադեպի գործով անազատության մեջ գտնվող քաղաքացիներին

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն այցելել է հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած փոխադարձ կռվի փաստով հարուցած քրեական գործի շրջանակում անազատության մեջ պահվող քաղաքացիներին։ Այս մասին Ռուբեն Մելիքյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Այցելել եմ հունիսի 1-ի երեկոյան Ստեփանակերտում տեղի ունեցած փոխադարձ կռվի փաստով հարուցած քրեական գործի շրջանակում անազատության մեջ պահվող քաղաքացիներին։ Ավելի ուշ […]

ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանն ազատ արձակվեց կալանքից

ՊՊԾ գունդը զավթելու և մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվողներ՝ Պավել Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Արայիկ Խանդոյանի, Մխիթար Ավետիսյանի, Գագիկ Եղիազարյանի, Արմեն Բիլյանի, Սմբատ Բարսեղյանի, Արեգ Կյուրեղյանի, Էդուարդ Գրիգորյանի, Սեդրակ Նազարյանի գործով նիստին դատավորը բավարարեց Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը և փոխեց Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանավորումը։ Պաշտպան Մուշեղ Շուշանյանը միջնորդել էր փոխել Կյուրեղյանի խափանման միջոց կալանավորումը՝ հիմք ընդունելով […]

Տիգրան Աթանեսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ

Վիլեն Մամիկոնի Գայֆեջյանի բողոքի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 06.06.2018թ. 236-Ա որոշմամբ փաստաբան Տիգրան Աթանեսյանի (արտոնագիր թիվ 78) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետի և Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջների խախտման հատկանիշներով: Ըստ դիմողի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների՝ […]

Պատկերասրահից նկարներ են անհետանում. բանավեճ մշակութային գործիչների միջև

«Մինչև այսօր մենք չենք ունեցել մշակութային այն քաղաքականությունը, որը պետք է ունենար ազատ և անկախ Հայաստանը: Մինչ այսօր չի եղել այն գիտակցությունը ,որ ազգային պետությունը և մշակութային ինքնությունը հոմանիշներ են»,-այսօր լրագրողների հետ հանիպման ժամանակ այս մասին ասաց մշակութաբան Կարինե Քոչարյանը: Ըստ մշակութաբանի՝  այսօրվա կառավարության հիմնական խնդիրը նախկին արատներից ձերբազատվելն է.«Այս փուլը նախատեսված է նրա համար,որ […]

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. 4 հոգի՝ այդ թվում ընտանիքի ամուսիններն ու տղան, դանակահարված ու մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:50-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի, ովքեր ստացած են եղել մարմնական վնասվածքներ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Ռոման Կիրակոսյանի գլխավորությամբ: Ժամանել են […]

Արմեն Ունանյան. կատարել եմ 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վճարում, և 7-10 օրվա ընթացքում պատրաստվում եմ կատարել 1.5 միլիոն դոլարի վճարում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ես՝ Արմեն Ունանյանս, հանդիսանալով «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊ ընկերության գլխավոր տնօրեն, իմ և մյուսների նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ հայտարարում եմ, որ ընդունում եմ մեր գործունեության ընթացքում հարկային օրենսդրության խախտումների փաստը, ուստի իմ նախաձեռնությամբ 2018 թվականի հունիսի 4-ին արդեն իսկ կատարել եմ 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վճարում, և 7-10 օրվա ընթացքում պատրաստվում եմ կրկին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
ՄայիսիՀուլիսի