29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ջինը շշից բաց ենք թողել, խճճված իրավիճակ. Հրապարակ

Այո, ջինը շշից բաց ենք թողել՝ շարքային քաղաքացին հասկացել է, որ կարող է իշխանություն փոխել: Եվ այդ իշխանությունը միայն Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն չեն, այլ կոնկ­րետ իր «շեֆը»: Եվ որքան էլ հիմա իշխանությունը կոչ անի՝ սաբոտաժ չանել, լոկալ բողոքի ակցիաները դադարեցնել, քանզի այդ ամենն ուղղված է «ժողովրդի իշխանության դեմ», մարդիկ համաձայն չեն այդ կոչերի հետ: Նրանց պետք է, որ իրենց դպրոցի ու պոլիկլինիկայի տնօրենը, համայնքապետն ու ռեկտորը հեռա­նան պաշտոնից: Եվ պայքարն այս կամ այն կերպ շարունակվում է:

Մի տեղ ստորագրություններ են հա­վաքում ատելի տնօրենի դեմ, մյուս տեղում՝ պաստառներով ակցիա անում: Երրորդները շտապում են կառավարություն՝ վարչապետին բո­ղոքելու: Չորրորդները հոդվածներ, նամակներ են գրում: Երեկ «մերժվե­լու» հերթը Ամենայն հայոց կաթողիկոսինն էր: Առավոտից 3 բաց նամակ ստացանք՝ կարգալույծ արված հոգեւորականների կողմից: Ապա «Նոր Հայաստան, նոր հայրապետ նախա­ձեռնության» ստորագրությամբ կոչ՝ ուղղված Գարեգին Բ-ին. «Վեհափառ Տեր, խնդրում ենք Ձեզ քաշվել Հա­յաստանում որեւէ վանք՝ ապաշխա­րության, Ձեզ հետ վերցնելով Պոլսո պատրիարքության Արամ Աթեշյանին, Ձեր եղբայր Եզրասին եւ Նավասարդ Կճոյանին:

Ազգի շահն է պահանջում, որ էջմիածինը կառավարվի աթոռա­կից կաթողիկոսի կամ փոխանորդ­ների միջոցով»: Կոչում հիմնավորել են, թե ինչու պետք է հեռանա կաթո­ղիկոսը: Որովհետեւ երկիրը հանձնել է աղանդավորներին, միասեռականներին, աթեիստներին, պատեհա­պաշտներին, շատ հոգեւորականներ են հանիրավի կարգալույծ արվել, մո­մավաճառությունից գոյացող խղճուկ գումարներից սահմանել է հարկ՝ Մայր Աթոռի «պայծառացման» հա­մար, «չի կարողացել հայրական խրա­տով դաստիարակել, կար­գի հրավիրել պետության ղեկին հայտնված անօրեն իշխանավորներին» եւ այլն:

Բավականին խճճված իրավիճակ է:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ