Խուզարկության ժամանակ «Արմավիր» ՔԿՀ-ում կանեփանման բույսեր են հայտնաբերվել

Հունիսի 1-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները չնախատեսված խուզարկություն են կատարել 2-րդ տեղամասի խցերից մեկում, որտեղ պահարանի վրա նկատել են պլաստմասե տարայում աճեցված բույսեր, որոնցից երկուսը՝ կանեփանման: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հայտնաբերված թմրամիջոցներն առգրավվել եւ ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: