08 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Ծեծկռտուք Ստեփանակերտում՝ քաղաքացիների և ԱԱԾ հատուկջոկատայինների միջեւ

Ստեփանակերտում հունիսի 1-ին քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել. բերման է ենթարկվել 15 քաղաքացի:

Այս միջադեպի առնչությամբ հաղորդագրություն է տարածել Արցախի ոստիկանությունը, որում, մասնավորապես, ասվում է.

«Հունիսի 1-ին ժամը 19:25-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջեւ, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման են ենթարկվել 15 քաղաքացիներ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար»:

Արցախի ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը  խնդրի առնչությամբ,  նշել է, որ ծեծկռտուքը եղել է կենցաղային խնդրի շուրջ, իսկ միջադեպից հետո բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջել են պատժել ԱԱԾ աշխատակիցներին:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ