«Արսենալը» կարող է վարձակալել Դեմբելեին

Լոնդոնի «Արսենալի» տրանսֆերային գլխավոր թիրախը «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն է: Լոնդոնցիների գլխավոր սկաուտ Սվեն Միսլինտատը, ով նախկինում աշխատել է Դորտմունդի «Բորուսիայում», մշտական կապի մեջ է ֆրանսիացու հետ: «Diario Sport»-ը հայտնում է, որ Էմերին ամեն ինչ անելու է հարձակվողին գնելու համար: «Զինագործները» մտադիր են վարձակալել ֆուտբոլիստին, այնուհետև գնել ամբողջ տրանսֆերը: Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»: