10 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

«Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և կեցցե արդարադատությունը». Մասիսի քաղաքապետ

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի համար սպասելի էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի իրեն ազատ արձակելու վերաբերյալ որոշումը: Այսօր լրագրողների հետ զրույցում Համբարձումյանն ասաց, որ գոհ է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նման որոշումից: «Կեցցե Հայաստանի Հանրապետությունը և կեցցե արդարադատությունը: Անկեղծ սպասելի էր, և ես հպարտ եմ, որ մենք այսպիսի արդարադատություն ունենք»,- ասաց Համբարձումյանը:

Վաղ առավոտից Մասիս քաղաքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի շենքի դիմաց և պահանջում Մասիսի ձերբակալված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ազատ արձակումը: 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:

 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ