15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2018

Բանակցությունները նոր կառավարության հետ տանում է անձամբ Գագիկ Ծառուկյանը. Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հերքում է լուրերը, թե «Ծառուկյան» դաշինքի և «Ելք»-ի  հարաբերությունները խիստ լարված են: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա հորդորեց՝ պետք չէ ինտրիգներ փնտրել: Ինչ վերաբերումն է մարզպետների հարցին, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ այդ հարցի վերաբերյալ տեղի ունեցող բանակցություններին չի մասնակցում. «Եթե այդ հարցի հետ կապված լինի որեւէ հստակ պայմանավորվածություն , ապա […]

««Քաղաքացիական պայմանագրի» վիճակը բարդ է լինելու այդ առումով»

Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը կարծում է, որ շատ լավ կլիներ, որ խորհրդարանական 4 կուսակցությունները պայմանագրեր ստորագրեին մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը: Այս մասին նա նշեց այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ: Ըստ նրա՝ այդ պայմանագրում պիտի ամփոփվեր արտահերթ ընտրությունների հարցը: «Եթե ընտրությունները երկարաձգվում են, մարդիկ հստակ տնտեսական փոփոխություն չեն տեսնի, […]

Մշակույթի նախարարությունը փնտրում է

Հայտարարություն. ՀՀ մշակույթի նախարարությունը փնտրում է խոր գիտելիքներով մասնագետների «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակում աշխատելու համար : ՀՀ մշակույթի նախարարությունը փնտրում է տնտեսագիտական և իրավագիտական, մշակույթի ոլորտում խոր գիտելիքներով, բարձրագույն կրթությամբ, պատասխանատու և ակտիվ 25-35 տարեկան անձանց` «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի հայաստանյան գրասենյակում աշխատելու համար:  Անգլերենի և ռուսերենի գերազանց իմացությունը պարտադիր է: Հայերեն և անգլերեն ինքնակենսագրությունը […]

Ինչքան որ վարչապետն իրավունք չունի դատական համակարգին միջամտել, այնքան էլ ՏԻՄ-երին. Շարմազանով

ՏԻ մարմինը, որը ընտրվել է ժողովրդի քվեով, պետք է շարունակի իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ինձ համար առնվազն անակնկալ է, որ վարչապետն ասում է, թե ինքը դատական համակարգին չի միջամտելու, բայց միջամտում է օրենսդիրի կամ ՏԻՄ-ի աշխատանքներին: Ինչքան որ իրավունք […]

Ինչո՞ւ «Սասնա ծռերը» դատարան չեն բերվել

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ մայիսի 23-ին  շարունակվեց Սասնա ծռերի դատավարությունը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Ամբաստանյալներին դատական նիստերի դահլիճ չեն ներկայացրել, քանի որ նախորդ դատական նիստին 10 ժամով հեռացվել էին նիստերի դահլիճից: Փաստաբաններն ու «Սասնա ծռերի» աջակիցները ի նշան բողոքի լքեցին դահլիճը: Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով քանի որ ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանի համար […]

Հանցավորությունն աճել է 8,1 տոկոսով

Նախորդ տարի Հայաստանում արձանագրվել է 20,285 դեպք, 2016թ.՝ 18,764-ն էին. հանցավորությունն աճել է 8,1 տոկոսով, ինչը պայմանավորված է լատենտայնության աստիճանով: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով ՀՀ դատախազության 2017թ. գործունեության մասին հաղորդումը: Առանձնապես ծանր հանցագործության դեպքերը նվազել են 16,7 տոկոսով, իսկ ծանր հանցագործությունների դեպքերը՝ 11,4 տոկոսով:  Նվազել են սպանության փորձերը, ավազակության, […]

Ալեն Սիմոնյանը պարզաբանում է, թե ինչու է վայր դրել մանդատը (տեսանյութ)

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, ով նոր է դարձել պատգամավոր՝ փոխարինելով Նիկոլ Փաշինյանին, երեկ հայտարարել է, որ հրաժարվելու է պատգամավորական մանդատից և վերադառնալու է Երևանի ավագանի: Այսօր լրագրողների հետ զրույցում նա բացատրեց, թե ինչով էր պայմանավորված իր այդ որոշումը:

Մենաշնորհների սառույցը Կարեն Կարապետյանի օրոք կոտրվեց. Միհրան Պողոսյան

«Սա իմ կարծիքն է։ Մենաշնորհները նոր չեն վերացել, դրանք դեռ Կարեն Կարապետյանի օրոք են վերացել Չգիտեմ՝ գուցե տնտեսական զարգացման համար որոշակի լավ քայլեր Կարեն Կարապետյանի օրոք եղել է, վատ է եղել միգուցե, բայց այն, որ մենաշնորհների սառույցը Կարեն Կարապետյանի օրոք կոտրվեց, ես որպես տնտեսագետ և որպես իրավաբան կարող եմ փաստել»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի