15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լուրեր: Մայիսի 2018

Փաստաբանների պալատի նախագահը դիմել է արդարադատութնա նախարարին

2018 թվականի մայիսի 23-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու հնարավորություն նախատեսող նորմերը փոփոխելու հարցում օժանդակություն ցուցաբերելու խնդրանքով: Տեղեկացնում է ՀՀ փաստաբանների պալատիմամուլի խոսնակ՝ Ծովինար Խաչատրյանը: 

Մեզ համար անհնար ոչինչ չկա. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) 18-րդ տարեկան համաժողովի աշխատանքներին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը կառավարության համար առաջնահերթություն է: «Կա մի կարևոր նրբություն, թե ինչու ենք կարևորում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը. դա ոչ միայն պրակտիկ խնդիր է, մեր կարծիքով, այլ նաև՝ գաղափարական: Մեր ընկալմամբ՝ ՏՏ ոլորտը մի […]

Կառավարությունից պահանջում են

Հաշվի առնելով, որ Ջերմուկ քաղաքը 2009 թվականից ի սկզբանե ներգրաված չի եղել Ամուլսարի հանքավայրի շահագործման ծրագրում որպես ազդակիր համայնք, քաղաքում տեղի չեն ունեցել հանրային լսումներ՝ խախտվել են ջերմուկցիների որոշումների կայացմանը մասնակցելու իրավունքը։ Հաշվի առնելով նաև, որ Հայաստանի կառավարության որոշմամբ դեռևս 2008 թվականին հաստատված՝ Ջերմուկի զարգացման ծրագրում նախատեսված չի եղել հանքարդյունաբերական ծրագրի զարգացում կամ դրա ազդեցության […]

Ինչ սպասել ղարաբաղյան գործընթացում. ԱԳ նախարարի հստակեցումները

ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի պատասխանները ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Կարեն Բեքարյան. Շնորհակալություն: Հարցս ուղղված է արտաքին գործերի նախարար պարոն Մնացականյանին: Շնորհավորում ենք, պարո՛ն Մնացականյան: Հարցս հետևյալն է. եղավ տեղեկատվություն, որ հունիսին արդեն սպասում ենք համանախագահների այց տարածաշրջան, այդ թվում՝ Երևան: Առնվազն իրենց կողմից ամրագրվեց այն: Ի՞նչն էի ցանկանում ճշտել, հնարավորության սահմաններում. կա՞ արդեն հստակեցում մեր դիրքորոշումներում: Մենք […]

Արմեն Սարգսյանի ռեկորդային «ջեկ փոթը» /տեսանյութ/

«Թող որևէ մեկը գտնի փաստ, որ ես կամ իմ ընտանիքի որևէ անդամ 1 դոլարի շահ ունի կամ ունեցել է Ամուլսարից: «Լիդիան Արմենիա»-ի փաստաթղթերը կարող եք նայել, այն կանադական ընկերություն է, բաժնետերերը միջազգային ինստիտուտներ են, այսինքն՝ ոչինչ չես կարող թաքցնել: Երբեք չեմ ունեցել այդ շահը, եղել եմ տնօրենների խորհրդի կազմում ընդամենը մի քանի ամիս: Դա հինգ […]

Ամեն ինչ լավ կլինի նաև Արտակարգ իրավիճակների նախարարությունում. նախարար

«Բոլոր այն կառույցները, որոնք գտնվում են մեր անվտանգության տեսչության ներքո, մենք արդեն պլանը մշակել ենք և գործառույթները սկսել ենք և, բնականաբար, բոլորը կլինեն հանրային և բոլորը կանցնեն տեխզննում և անվտանգության նորմերին կհամապատասխանեն»,- այսօր խորհրդարանում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը` ի պատասխան հարցի, թե պատաստվում է ստուգումներ իրականացնել նաև Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններում և օբյեկտներում: […]

Եթե զինվորները զանգում, ասում են, որ չունեն նման պարագաներ, թող դիմեն մամուլին. վարչապետ

«Պարո՛ն Փաշինյան, Դուք ասել եք, որ այլևս զինվորները ստանալու են անհրաժեշտ բոլոր պարագաները, ծնողները կարիք չեն ունենալու պարագաներ ուղարկել: Ինձ դիմող քաղաքացիները հետաքրքվում են՝ ե՞րբ եք կատարելու Ձեր խոստումը, ի՞նչ նոր պարագաներ են տրվելու, սննդակարգը փոխվելո՞ւ է, թե՞ ոչ»,-այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետից հետաքրքրվեց ՀՀԿ-ական պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը:  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, […]

Գործընկերության գերակայությունները մնալու են նույնը, որոնք առաջ էր քաշել նախորդ իշխանությունը. Աշոտյան

«Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը վավերացվեց Ազգային ժողովի կողմից, այն հունիսի 1-ից մտնում է ուժի մեջ իր անցումային դրույթներով՝ 80 տոկոսից ավել: Հարցս ուղղում եմ վարչապետին: Թեև ժամանակին բարձր կարծիք չեք հայտնել համաձայնագրի մասին, ամեն դեպքում ակնհայտ է, որ այն կյանքի կոչել է պետք, որի պարտականությունը ձեր կառավարությանն է: Ի՞նչ է արել կառավարությունը, որ համաձայնագրի իրականցումը կյանքի կոչվի»,- […]

Ծառուկյանի թեկնածության մասով Ծառուկյանին պետք է հարցնեք. Ս. Միքայելյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի խոսքով՝ դեռեւս հայտնի չէ՝ ընտրություններին մասնակցելու են «Ելք» դաշինքով, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:  «ՀՀԿ-ն էլ պիտի գիտակցի, որ ճիշտը երկիրդ ռելսերի վրան դնելն է, ինչը խաթարվել է իրենց կողմից, իրենք բարոյական իրավունք չունեն արգելանք դառնան ժողովրդի ընտրությանը»,- ասաց պատգամավորը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
ԱպրիլիՀունիսի