07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Ծառուկյանի թեկնածության մասով Ծառուկյանին պետք է հարցնեք. Ս. Միքայելյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի խոսքով՝ դեռեւս հայտնի չէ՝ ընտրություններին մասնակցելու են «Ելք» դաշինքով, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ: Այս մասին նա նշեց այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: 

«ՀՀԿ-ն էլ պիտի գիտակցի, որ ճիշտը երկիրդ ռելսերի վրան դնելն է, ինչը խաթարվել է իրենց կողմից, իրենք բարոյական իրավունք չունեն արգելանք դառնան ժողովրդի ընտրությանը»,- ասաց պատգամավորը:

Հարցին, թե արդյոք մտահոգություններ չունի, որ ընտրությունների դեպքում իրավիճակ փոխվի, ու ի հայտ գան այլ թեկնածուներ, օրինակ՝ Գագիկ Ծառուկյանը, որի գլխավորած խմբակցությունից արդեն իսկ հայտարարություներ կան, որ իրենք հավակնում են բացարձակ մեծամասնության, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Դա կերեւա ժողովրդի ընտրության արդյունքում, ես գուշակ չեմ, ժողովուրդը պիտի ընտրի՝ ով կդառնա մեծամասնություն, ով՝ փոքրամասնություն: Դավադրություն անողները գնացել են արդեն: Հանրապետական կուսակցությունը բարոյական իրավունք չունի, որ արգելք դառնա ժողովրդի ընտրությանը: Իսկ Ծառուկյանի թեկնածության մասով Ծառուկյանին պետք է հարցնեք»:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ