16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2018

Մի հատ էլ ուժ կիրառեն, հնարավոր է, ալիքը 100 անգամ մեծանա. Մ Սարգսյան

ՌԱՀՀԿ կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի խոսքով՝   երկխոսություն կարող է լինել պայմանով, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա վարչապետի պաշտոնից, և նոր վարչապետ նշանակվի։ «Սա կարող է լինել երկխոսության պայման, որ Սերժ Սարգսյանը հեռանա։ Երկխոսությունը սրա մասին պետք է լինի։ Այլ օրակարգ չի կարող լինել»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:  Ինչ վերաբերում է ոստիկանության հայտարարությանը, թե […]

Անհրաժեշտ է բոլոր առաջարկների հրապարակային ՝ԶԼՄ-ների ներկայությամբ քննարկում․ ՕԵԿ

Նախօրեին «Օրինաց երկիր» կուսակցությունը հայտարարություն էր տարածել Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումների առնչությամբ` մատնանշելով իրավիճակի հանգուցալուծման համար անհրաժեշտ քաղաքական օրակարգի ձևավորումը, որը կարող է դրսևորվել համընդգրկուն հանգուցալուծման քաղաքական և քաղաքացիական պլատֆորմի ձևավորմամբ` մատնանշելով նաև որպես քաղաքական հանգուցալուծում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը: ՕԵԿ հայտարարությունը հանրության լայն շրջանակներում և այդ թվում համացանցում ողջունել են տասնյակ հազարավոր քաղաքացիներ՝ Հայաստանից […]

Վանաձորում ավտոերթ է (ֆոտո)

Վանաձորում այս պահին Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ փողոց դուրս եկած քաղաքացիները ավտոերթ են իրականացնում: Նրանք շարժվում են տարբեր փողոցներով, հիմնականում կենտրոնական փողոցով՝ Տիգրան Մեծով, նրանք կոչ են անում մարդկանց միանալ իրենց: 

Թողեք լավ աբրինք, ինչ գուզեք․ մեծմանթաշցի ցուցարարը ոստիկանին /տեսանյութ/

Այսօր առավոտյան Մեծ Մանթաշի գյուղացիներն էին ոտքի կանգնել ու փակել Երևան Գյումրի ճանապարհը: Ճանապարհը փորձել էին բացել ոստիկանները, մարզային ոստիկանության աշխատակիցները հասել էին գյուղ ու փորձում էին համոզելով բացել ճանապարհը, բայց ցուցարարները անդրդվելի էին:  Երիտասարդ ցուցարարներից մեկը ասում էր. “Թողեք լավ աբրինք, ինչ գուզեք”, ինչին ի պատասխան ոստիկանը ևս համաձայնեց, որ բոլորն են ուզում լավ […]

Ժամը 13:30-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 62 անձի

Ապրիլի 21-ին, ժամը 13:30-ի դրությամբ ոստիկանության կողմից բերման է ենթարկվել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հավաքի 62 մասնակից: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դաշնակցությունը ողջունում է ՀՀ վարչապետի կոչը՝ անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ

Ողջունում ենք ՀՀ վարչապետի կոչը՝ անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ. դա Դաշնակցության առաջադրած ճանապարհին համահունչ է: Այս ճանապարհը կկանխի Հայաստանում ծավալված հետագա սրացումները, որոնք կարող են ծանր հետևանքների հանգեցնել մեր ժողովրդի և պետության համար: Քաղաքական ողջամտությունն ու երկխոսությունը այն դուռն են, որ ժողովրդի դժգոհության ու երկրի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրների լուծման համար կարող են […]

«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուներ և շրջանավարտների բաց նամակը՝ Սերժ Սարգսյանին

«Լույս» հիմնադրամն ապաքաղաքականացված կառույց  է, որի առաքելությունն է մտավոր ներուժի հարստացմամբ Հայաստանի զարգացման ապահովումը։ «Լույսի» 515 կրթաթոշակառուներն ու շրջանավարտները Հիմնադրամի միջոցով կրթություն են ստացել և ստանում աշխարհի լավագույն համալսարաններում։ Մտավորական այս համայնքի անդամներն ունեն հասարակական և քաղաքական տարբեր հայացքներ, դիրքորոշում և կարծիք արտահայտելու կատարյալ ազատություն։ Բոլոր այս երիտասարդներն ունեն նաև Հայաստանի զարգացման իրենց տեսլականը, գործուն […]

Նիկոլ Փաշինյանն արձագանքում է Սերժ Սարգսյանին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ պատրաստ է քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման պայմանները: Աարձագանքելով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի` երկխոսության կոչին՝ նա ասաց. «Երեկ ասացի, որ մենք վենդետաներ չենք ուզում, վրեժխնդրություն չենք ուզում, ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովրդին մաքսիմալ անցնցում տեղի ունենա: Ես էլ եմ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի