16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2018

«Կոչ եմ անում ճամպրուկ հավաքողներին. վենդետա չի լինելու». Նիկոլ Փաշինյան

«Եթե ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանը հույս ունեն, որ շարունակելու են ստվերային կառավարում իրականացնել, հորդորում եմ բոլորին՝ րոպե առաջ մոռանալ այդ միտքը. ժողովուդը հաղթել է ու այդ հաղթանակը պետք է ճանաչվի անվերապահորեն, առանց նախապայմանների»,- ելույթում հայտարարեց Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով երկար տարիներ երկրում ստեղված ատելության մթնոլորտին. «ՀՀ-ում ատելության մթնոլորտի էջը փակված է: Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր […]

Հանդիպել են Բակո Սահակյանն ու Ռոբերտ Քոչարյանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 23-ին Երևան քաղաքում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ:   Անդրադարձ է կատարվել Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակին։ Երկուստեք կարևորվել է երկրում կայունության և օրինականության պահպանման անհրաժեշտությունը

Չորեքշաբթի կսկսվեն իշխանության հետ բանակցությունները

«Իմ խուց սկսեցին այցելել ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, և ես հասկացա, որ մեր թավշյա հեղափոխությունը հաղթել է: Այսօր առավոտյան ինձ առաջարկում էին համաձայնել, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տա հոկտեմբերին, 2 ժամից ինձ առաջարկում էին, որ հրաժարական տա մի ամսից, ավելի ուշ ինձ առաջարկեցին, որ հրաժարական տա ապրիլի 25-ին: Ես լսեցի նրանց բոլոր առաջարկները և արեցի իմս եփական […]

ՀՅԴ գերագույն մարմնի հայտարարությունը

ՀՀ Վարչապետ Սերժ Սարգսյանի ժամանակին տրված հրաժարականը, ձերբակալված երեք պատգամավորների ազատ արձակումը Հայաստանի զարգացման նոր փուլ սկզբնավորելու նախադրյալներ են ստեղծում։ Այդ փուլի ճիշտ մեկնարկի համար անհրաժեշտ է երկխոսությամբ, համախոհությամբ ձևավորել այնպիսի քաղաքական օրակարգ, որը կընդգրկի երկրում անհրաժեշտ արագ բարեփոխումների ժամանակացույցն ու ճանապարհային քարտեզը։            Հայ Յեղափոխական Դաշնակցությունը շարունակելու իր ջանքերը այդ երկխոսության ու համախոհության […]

«Օլիգարխները, բիզնեսմենները պետական իշխանության մեջ ներգրավված չեն լինելու»

Օլիգարխները, բիզնեսմենները պետական իշխանության մեջ ներգրավված չեն լինելու, նրանք բիզնես արտոնություններ չեն ունենալու: Այս մասին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը նախաձեռնության» անդամ Արարատ Միրզոյանը: Նա նշեց, որ ուսուցիչները պիտի զբաղվեն միայն ու միայն երեխաների դաստիարակությամբ ու կրթությամբ, ոչ թե քաղաքակությամբ: «Մեր բուհերը կիլոմետրերով հետ են աշխարհից, պիտի սկսենք նրանից, որ […]

Եւս 4 նախարարներ վերանշանակվել են

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով եւս 4 նախարարներ են նշանակվել: Մասնավորապես, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում վերանշանակվել է Հրաչյա Ռոստոմյանը, կրթության եւ գիտության նախարարի պաշտոնում՝ Լեւոն Մկրտչյանը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնում՝ Վահան Մարտիրոսյանը եւ բնապահպանության նախարարի պաշտոնում՝ Արծվիկ Մինասյանը:

Մենք բոլորով ավարտեցինք սա. Հայկ Մարության

Այսօր առաջին կատակը, որ արեցի, գնացի տուն ու բեղերս թրաշեցի. քիչ առաջ Հանրապետության հրապարակում ելույթում հայտարարեց երգիծաբան Հայկ Մարությանը: «Մեր տղերքին տարան երեկ, մտածում էին, որ ըհը, մի բան կպել ա, պատկերացնում եմ դրանք դեմքը, որ նստած կամպյուտրի դեմը ասում էին՝ ինչքան ա, ինչքան է, իսկ մենք պատասխանեցինք…»,-ասաց նա: Վերջինս նշեց, որ Նիկոլ Փաշինյանն այն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
ՄարտիՄայիսի