«Ֆասթ Կրեդիտ» վարկային կազմակերպությունից շուրջ 5 մլն դրամ գումար է հափշտակվել
Այսօր՝ ապրիլի 2-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 22:00-ի սահմաններում դիմակավորված հանցագործը ներս է մտել Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցում գտնվող «Ֆասթ Կրեդիտ» բանկային կազմակերպություն և այնտեղից հափշտակել 5 մլն դրամից ավելի գումար: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ավազակային հարձակում հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են […]