Վարչապետը նոր նշանակում է արել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի որոշմամբ Միքայել Հարությունյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատար։ Այս մասին տեղեկացնում է gov.am կայքը։ «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Միքայել Հարությունյանին նշանակել գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատար»,-ասվում է վարչապետի որոշման մեջ։