06 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2018

Պուտինը ժամանել է Կեմերովո՝ հարգելու ողբերգական հրդեհից զոհվածների հիշատակը /տեսանյութ/

ՌԴ նախագահՎլադիմիր Պուտինը մարտի 27-ի առավոտյան ժամանել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի մոտ եւ հարգել զոհերի հիշատակը՝ ծաղիկներ դնելով ի հիշատակ ողբերգության զոհերի։ Այնուհետեւ Պուտինը շրջել է հրդեհված առեւտրի կենտրոնի մոտով, դիտել այրված շենքի ճակատը:  Հիշեցնենք, որ օրեր առաջ Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրաժամանցային կենտրոնի չորրորդ հարկում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում, վերջին տվյալներով, կա 64 […]

«Ռուսաստանը կարող է Հայաստանում պատերազմական իրավիճակ «պայթեցնել»»/տեսանյութ/

Ազատամարտիկ Խաչատուր Խաչատրյանը չի բացառում, որ Ռուսաստանը կարող է Հայաստանում պատերազմական  իրավիճակ «պայթեցնել»: «Շատ հնարավոր է պատերազմ սկսի՝ կայծակնային և լայնամասշտաբ: Մենք պետք է դրան պատրաստ լինենք ցանկացած գնով և կարողանանք այս անգամ Բաքվում խեղդել թուրքերին և վերջնական կապիտուլիացիայի ենթարկել՝ չնայելով ոչ ռուսին ու ոչ էլ այլ մեկին»,-ընդգծեց ազատամարտիկը: Մանրամասները՝ տեսանյութում:

Շատերն են դիմում, որ բերենք, գումար ներդնենք, ես ասում եմ՝ ես վախենում եմ. Սերգեյ Բագրատյան

«Մենք այսօր բավարար միջոցներ չունենք, բայց բավարար միջոցներ ունենալու հնավորություններ կան. այս հաստատված մենաշնորհների մի մասից պետք է հրաժարվել»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Ըստ նրա՝ եթե մենաշնորհներից չեն հրաժարվում, ներդրումներ սպասել էլ պետք չէ: «Մենաշնորհված դաշտում նոր աշխատատեղեր ունենալը, աշխատավարձի բարձրացում սպասելը անհնար է, որովհետև պատկերացրեք՝ միայն մի ընկերություն են […]

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Երեւանում եւ յոթ մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մարտի 27-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երեւան քաղաքի՝ 10:00-16:00 Կոմիտասի պող. 55 շենքը, Ուլնեցի փ. 31-54 սեփական տները, Ա.Տիգրանյան փ. 11, 13, 53 շենքերը եւ հարակից հանրային բաժանորդները, Աթոյան փ. 45-107 սեփական տները, Աթոյան 11փ. 35-60 սեփական տները, […]

«30 տարի սնխչիություն եմ արել, հիմա պատգամավոր եմ». «Սնխչի Հարութը» հիմա էլ հին գործը չի թողել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված ռեյտինգային թեկնածուներից է Հարություն Կարապողոսյանը՝ Սնխչի Հարութը։ Նա, պարզվում է, պատգամավորական աշխատանքին զուգահեռ շարունակում է զբաղվել նաև սնխչությամբ։ «Դա սնխչի չի, եթե դուք իմ ամբողջ ռեպերտուարին ծանոթանաք, կտեսնեք, թե ինչեր եմ անում, աստված չանի՝ ես ձեզ պետք գամ»,- ասել […]

Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է եւ մեղադրում․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, նախօրեին խոսելով ինստիտուցիոնալ կուսակցության ստեղծման խնդրի մասին, հայտարարել է, որ ոչ փակուղային մեկ ճանապարհ կա Հայաստանում՝ ռեսուրսների սղության պայմաններում, գնալ, գտնել որեւէ հովանավոր ՀՀԿ-ում եւ կարիերային աճ ապահովել: Փաշինյանի ակնարկը բավականին բազմիմաստ է եւ կարող է ուղղված լինել ընմդհուպ «Ելք» դաշինքի իր դաշնակիցներին, գուցե դե […]

ՌԴ-ն այլևս զենք չի՞ վաճառի Ադրբեջանին, թե՞ դա իրենց բիզնեսն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ռուսաստանը պետք է վերանայի սպառազինության տրամադրման շուրջ բոլոր առկա փաստաթղթերը, որպեսզի դրանք վտանգ չսպառնան: Հետագայում մենք այլևս չենք ստորագրելու այնպիսի պայմանագրեր, որոնք կարող են վնաս հասցնել, ինչու չէ, նաև Ռուսաստանին: Իսկ այժմ այդ զենքերը մատակարարվում են նախկինում եղած փաստաթղթերի հիման վրա պարզապես»,- «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում երեկ հայտարարել է ՌԴ Պետդումայի […]

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին առանց տեղումների եղանակ է:    ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Հայտնի միլիոնատեր դատավորը սնանկ ճանաչվելու եզրին է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Ուզունյանին սնանկ ճանաչելու պահանջով օրերս դատարան է դիմել «Արարատ բանկ» ԲԲԸ-ն: Ուզունյանը բանկից մոտ 5 մլն դրամ վարկ է վերցրել, չի կարողացել վճարել գումարը: Ուզունյանի անունը հանրությանը հայտնի է հոկտեմբերի 27-ի գործով. ժամանակին հենց նրան էր վիճակված այդ դաժան փորձությունը: Ու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված