12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2018

Եթե դուք ձեր ընտանիքում մի բան անում եք ու գնահատանք եք սպասում

Ինչ անել երբ ամուսինդ չի գնահատում քո արած դրածը: Քրիստոսը մեզ սովորեցրեց մերձավորին սիրել սեփական անձի պես: Մարդն ինչպե՞ս կարող է իր սեփական անձից գնահատվել ցանկանա: Ժողովուրդ ջան, եթե դուք ձեր ընտանիքում, մի բան անում եք ու գնահատանք եք սպասում, ուրեմն այդտեղ ոչ հավատք կա Քրիստոսի նկատմամբ, ոչ էլ սեր, այլ առևտուր: Արդեն մի քանի […]

Դատախազները կարող են պետության հաշվին բնակարան վարձակալել

Հայաստանի կառավարությունը սահմանեց դատախազներին մշտական բնակության վայրից դուրս գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը: Անհրաժեշտության դեպքում, պայմանավորված դատախազին իր բնակության վայրից 30 կմ և ավելի հեռավորությամբ վայրում «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակելիս կամ գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինությամբ, նրան օրական վճարվում է դրամական փոխհատուցում բնակելի տարածության […]

ԵԼՔ-ի տեսլականը

Մարտի 14-ին Լուսավոր Հայաստան Կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում (The Carnegie Endowment for International for Peace) Հայաստանի ներքաղաքական զարգացումների, արտաքին քաղաքականության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Էդմոնը Մարուքյանը ներկայացրած թեմայի վերաբերյալ պատասխանել է նաև լսարանի բազմաթիվ հարցերին, այդ թվում՝ խոսել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի […]

Եղնուկյանը հրաշքով սրտի կաթված չի ստացել.պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ շարունակվում է «Սասնա ծռեր» 11անդամի գործով դատական նիստը: Արդեն հայտնել ենք, որ վատացել է գործով ամբաստանյալ Կարո Եղնուկյանի ինքնազգացողությունը: Եղնուկյանի  շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Հայրապետյանը հայտարարեց. «Նրա ճնշումը բարձրացել է ու հասել մինչեւ 230-ի: Հրաշքով սրտի կաթված չի ստացել»: Տիգրան Հայրապետյանը պնդեց, […]

Էդվարդ Նալբանդյանը Հռոմում կմասնակցի Լիբանանի աջակցության համաժողովին

Իտալիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոյի հրավերով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 15-ին Հռոմում կմասնակցի Լիբանանի աջակցությանը նվիրված նախարարական հանդիպմանը։ ԱԳՆ-ից հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը նաեւ ելույթ կունենա այնտեղ:  

Առանց «Ելքի». Նիկոլ Փաշինյանը հանրահավաք կանի

Մինչ «Ելք» դաշինքում վերջնական որոշում կընդունվի Սերժ Սարգսյանի դեմ փողոցային պայքար սկսելու հարցի շուրջ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արդեն քաղաքապետարանից  թույլտվություն է ստացել ապրիլի 3–ին Ազատության հրապարակում հանրահավաք, ապա երթ անցկացնելու  վերաբերյալ։ Հիշեցնենք, որ «Ելք»-ում դեռևս որոշում չունեն, թե ինչպես են պայքարելու:

ԵԱՀԿ դիտարկումը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Մարտի 15-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրից դեպի հարավ-արևելք։  Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Միխայիլ Օլարուն (Մոլդովա) և Գենադիե Պետրիկան (Մոլդովա), ինչպես նաև ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից  Մարտին Շուստերը (Գերմանիա)։ Շփման գծի հակառակ կողմից […]

Կբարելավվի ջրամատակարարումը

Գործադիրը հավանություն է տվել Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի 2018-2030 թթ. ռազմավարությանը և ֆինանսավորման ծրագրին: Ռազմավարության և ֆինանսավորման ծրագրի լրամշակված տարբերակում ամփոփվել են 2015-2017թթ. կատարված աշխատանքները, ամրագրվել են արդի խնդիրները և նշվել են դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ գործողությունները: Արդյունքում ակնկալվում է ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի հետագա զարգացում, համակարգերի կառավարման արդիականացում, բաժանորդներին մատուցվող ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի […]

Բնական է, որ պետք է բողոքեր, ի՞նչ պիտի բա աներ. ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի քայլից

«Բնական է, որ պետք է բողոքեր, ի՞նչ պիտի բա աներ»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Շավարշ Քոչարյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից բողոքի նոտա հղելուն ԱՄՆ-ին, որ վիզա է տրամադրել Արցախի նախագահ Բակո Սահակյանին: «Արցախը վարում է իր արտաքին քաղաքականությունը, որը, բնական է, սահմանափակ է, քանի դեռ չկա միջազգային ճանաչում, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված