Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը Ժնեւում է
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ, մարտի 24-ից 28-ը Ժնեւում (Շվեյցարիա) մասնակցում է Միջխորհրդարանական միության 138-րդ վեհաժողովի աշխատանքներին: Վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: Հանդիպումը կայացել է գլխավոր քարտուղարի նախաձեռնությամբ: Քննարկվել են Միության աշխատանքների ընթացքին, դրանց արդյունավետության բարձրացման ուղիներին, […]