Ինչի համար ենք մենք տառապում
«Մխիթարեցե՛ք, մխիթարեցեք իմ ժողովրդին», ասում է Աստված, «որովհետև նա լի է տառապանքով»: (Եսայի 40:1-8): Եթե տան անդամ եք, այլ ոչ թէ ծառա, ապա քույրերին ու եղբայրներին պետք է պատմել ու հիշեցնել ծնողի խոսքը: Բայց մեր ժողովուրդը չգիտի մեր Ծնողի՝ մեր Երկնավոր Հոր Խոսքը, դրա համար էլ տառապում ենք:
Եկեք բարի գործ անենք ու մեր Տիրոջ պատգամի համաձայն, Ավետարանը տարածենք մարդկանց սրտերի մեջ: Վերցրեք Աստվածաշունչը ձեր ձեռքերի մեջ և նկարվեք: Ապա այն անհատապես ուղարկեք ձեր ընկերների պատին և իրենց գրեք, «այսինչ այսինչյան ես ձեզ հրավիրում եմ այս Ավագ Շաբաթվա ընթացքում ընթերցել 4 Ավետարաններից գոնե մեկը»:
Եվ իրենց խնդրեք նույնը անել: Օգտագործենք #ԱվետարանԿարդահաշթեգը: Մենք պատվիրան ունենք Ավետարանը տարածելու: Տերն ասաց. «Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին… Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի։ Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մտ 28:20,21): – Բարի լույս Քրիստոնյա ժողովուրդ: Եկեք լծվենք ու աշխատենք միասին ի սեր Քրիստոսի ու տարածենք այս առաջարկը, եթե այն խոսեց ձեր սրտերին: