Արամ Մանուկյանի հուշարձանը կտեղադրվի մայրաքաղաքի Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում
2018 թվականի փետրվարի 13-ին կայացած Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամների քննարկմանն է ներկայացվել հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա հուշարձանը Երևանում տեղադրելու մասին որոշման նախագիծը: Ներկայացնելով որոշման նախագիծը` Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը նշել է, որ արձանի տեղադրումը […]