26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արամ Մանուկյանի հուշարձանը կտեղադրվի մայրաքաղաքի Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում

2018 թվականի փետրվարի 13-ին կայացած Երևանի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանու անդամների քննարկմանն է ներկայացվել հայ նշանավոր պետական, քաղաքական և ռազմական գործիչ Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրա հուշարձանը Երևանում տեղադրելու մասին որոշման նախագիծը:

Ներկայացնելով որոշման նախագիծը` Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանը նշել է, որ արձանի տեղադրումը նախատեսվել է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում և, հաշվի առնելով հայոց պետականության ստեղծման գործում Արամ Մանուկյանի նշանակալի ավանդն ու ծավալած գործունեությունը, Երևանի քաղաքապետարանի կողմից 2017թ. հունիսի 19-ին հայտարարվել էր Արամ Մանուկյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի նախագծի բաց մրցույթ: Արդյունքում մրցութային հանձնաժողովը 2017թ. սեպտեմբերի 25-ին կայացած նիստում հաղթող է ճանաչել ՀՀ վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած աշխատանքը:

Երևանի ավագանին քննարկել և հավանություն է տվել մայրաքաղաքի Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում Արամ Մանուկյանի հուշարձանը տեղադրելու մասին որոշման նախագծին:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ