12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2018

«Հայանտառ»-ում բազմաթիվ խախտումներ են բացահայտվել

Բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ անտառներին հիմնականում վնաս են հասցնում ոչ այնքան հարակից գյուղերի առանձին բնակիչները, որքան համակարգված անտառահատումներ կազմակերպող գործարարները: Այս մասին նա խոսեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: նա ընդգծեց, որ այդ խնդիրը միշտ եղել է, և դրա հաշվին մի շարք անբարեխիղճ գործարարներ կարողություններ են վաստակել, իսկ սովորական մարդիկ ոչ մի լուրջ բան չեն ստացել: «Հայանտառ» պետական […]

Ես երեկոյան բարձը կդնեմ բերանին, կխեղդեմ, ես էդպիսի տղա չունեմ. Վ. Ղուկասյան

«Իմ որդին ինչ-որ արել է, նա իր արածի համար պատասխան տվել է, առաջին հերթին օրենքի առաջ, ես զզվում եմ այն ծնողներից, ովքեր իրենց երեխաներին լկտի են դաստիարակում։ Այ կան չէ երես առած, հաբրգած, ամենաշատը ես զզվում եմ նմանատիպ երիտասարդներից, եթե իմ որդին նմանատիպ լինի, հավատացեք, ես երեկոյան բարձը կդնեմ բերանին կխեղդեմ, ես էդպիսի տղա չունեմ», […]

Ստեփանակերտը փորձում է վերադառնալ բանակցությունների գործընթաց․ Независимая Газета

Независимая Газета-ն անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցին տարածաշրջան։ Նշվում է, որ Ադրբեջանի և Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումների արդյունքներով համանախագահները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում կոչ են արել կողմերին խուսափել հակամարտության սրացումից և շարունակել բանակցությունները՝ հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով։ Պարբերականի գնահատականով՝ և Բաքվում, և՛ Երևանում զուսպ են գնահատել միջնորդների փաստաթուղթը: Ադրբեջանական կողմը կրկին դժգոհություն է […]

«Կոնկրետ անձանց միջև են պայքարն ու փոխհամաձայնություններն ընթանում»

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանի խոսքով՝ նույնիսկ անիմաստ է խոսել այն մասին, թե խորհրդարանն ինչքանով է վերահսկում կառավարությանը և հակառակը, քանի որ մեծամասնությունն է այսպես, թե այնպես նշանակում վարչապետին և նախարարներին: «Այսինքն՝ կարելի է ասել, որ այդ նշանակումները կատարվելու են իշխանական կուսակցության՝ ՀՀԿ-ի գրասենյակում»,-այսօր քննարկման ժամանակ ասաց նա:  «Հիմա ավելի շատ կոնկրետ անձանց մեջ է գնում […]

Դասախոսի պայքարին միացել են նաև ուսանողները

Շիրակի պետական համալսարանի դասախոս Հովհաննես Խորիկյանի պայքարին միացել են նաև ուսանողները։ «Շիրակի պետական համալսարանի ուսանողներս, ի աջակցություն Պատմության և փիլիսոփայութան ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանի, ով աչքի է ընկնում իր բացառիկ մարդկային որակներով և գիտական ուսումնասիրությունների շնորհիվ, մեծ ներդրում ունի բուհի բարձր հեղինակության ապահովման մեջ և մեր՝ ուսանողներիս պահանջների բավարարման համար հայտարարում ենք դասադուլ», – հայտարարել են […]

Կրակոցներ՝ Գավառում. մեկ անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գավառի բնակչին հրազենային վնասվածք պատճառելու դեպքի առթիվ. մեկ անձ ձերբակալվել է: Փետրվարի 12-ին՝ ժամը 21:10-ին, «Գավառ» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «զույգ ստորին վերջույթների և կոնքի բազմաթիվ հրազենային վիրավորումներ, աջ սրունքի զույգ ոսկրերի բաց բազմաբեկոր կոտրվածքներ, աջ ազդրի վերին երրորդականի օտար մարմին […]

«Երկիր Ծիրանին» հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին և ՄԻՊ Արման Թաթոյանին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ այսօր նիստին տեղի ունեցած միջադեպի առթիվ։ Այս մասին հայտնում են Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցությունից։ «Այսօր՝ 2018թ փետրվարի 13-ին,  տեղի է ունեցել Երևան քաղաքի ավագանու հերթական նիստը:  Նիստի ընթացքում  տեղի է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված