11 Հունվարի, Saturday, 2025
KFC

Լուրեր: Փետրվարի 2018

Փետրվարի 14–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Փետրվարի 14–ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվեն «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ նախագահ Զարուհի Բաթոյանը, «Լռության ձայն» ՀԿ նախագահ Արտաշես Հովհաննիսյանը եւ ՀՊՄՀ ասպիրանտուրայի ուսանող, տիֆլոմանկավարժ, չտեսնողների տարածական կողմնորոշման հրահանգիչ Սիփան Ասատրյանը: ԹԵՄԱ՝  Բարձրագույն կրթության մասին նոր օրինագիծը բավարար հիմքեր չի ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց բարձրագույն կրթություն ստանալու իրավունքի իրացման համար. օրինագիծը չի քննարկվել հաշմանդամություն ունեցող […]

Սխալ է մոտեցումը, թե եթե կրակի վրայով չցատկեն, ուրեմն երջանիկ չեն լինի

Արարատյան Հայրապետական թեմի Ս. Հակոբ եկեղեցու խորհրդակատար  Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանի ներկայացմամբ՝ Տյառնընդառաջի տոնի խորհուրդներից մեկն այն է, որ մենք մեր սրտում և մեր մտքում կարող ենք ամեն օր Տիրոջն ընդառաջ դուրս գալ, եթե կամենանք դառնալ դեպի Քրիստոսը և նրան որպես մեր Փրկիչ և Աստված ընդունենք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ տոնախմբությունը սկսում […]

«Աշխարհում չկա այդպիսի պետություն, որ ասի՝ այո, ես ունեմ քաղբանտարկյալներ»

 «Աշխարհում չկա այդպիսի պետություն, որ ասի՝ այո, ես ունեմ քաղբանտարկյալներ: Որևէ երկրի ներկայացուցիչ, լինի Հյուսիսային Կորեան, նախկին խորհրդային հանրապետություն Ուզբեկստանը, որևէ երկրում որևէ մեկը չի ասի, որ իրենց մոտ կան քաղբանտարկյալներ, որևէ իշխանության ներկայացուցիչ չի կարող ասել։ Սա պետք է ընդունել որպես փաստ և երբեք չզարմանալ, որ Հայաստանի պաշտոնյաներն ասում են, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան, […]

Ստիպված եմ լքել Պոլիսը. Բեքչյանի հրաժեշտի նամակը

2017 թվականի մարտի 15-ին Պոլսի հայոց պատրիարքի տեղապահ ընտրված Գարեգին արքեպիոսկոպոս Բեքչյանը հրաժեշտի նամակով դիմել է պոսլահայությանը: Բեքչյանը, նամակում ներկայացնելով պատրիարքի տեղապահի ընտրության ընթացքը, նշել է, որ 50 տարի արտասահմանում ապրելուց հետո Թուրքիա վերադառնալու միակ նպատակն է եղել կազմակերպել նոր պատրիարքի ընտրությունը: Բեքչյանը նշել է, որ խորապես սխալվել է՝ կարծելով, թե  այս հարցում  բարեխղճորեն և […]

Մեր ասելիքը եղել է շատ կոշտ. ինչ են ՀԱԿ-ից ասել Արմեն Սարգսյանին

Հայ ազգային կոնգրես կուսակցության հանդիպումը ՀՀԿ-ից առաջարկված թեկնածու Արմեն Սարգսյանի հետ տևել է մեկ ու կես ժամ: Այս մասին այսօր  լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ, նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը: «Հանդիպումը եղել է նրա խնդրանքով, հանդիպմանը մենք ներկայացրել ենք մեր ասելիքը: Մեր ասելիքը եղել է շատ կոշտ, որ ինքը 20 տարի չի զբաղվել, չի արտահայտել որևէ […]

Պհենչհան 2018․ դահուկավազքի սպրինտում Միքայել Միքայելյանը չհաղթահարեց որակավորման փուլը

Պհենչհանում ընթացող ձմեռային Օլիմպիական խաղերում այսօր մրցումներին միացավ նաեւ Հայաստանի թիմը: Դահուկավազքի սպրինտում (դասական ոճ) Միքայել Միքայելյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլի արգելքը: 80 մարզիկներից նա գրավեց 72-րդ տեղը եւ լքեց պայքարը։ Նշենք, որ հաջորդ փուլ անցան առաջին 30 տեղը գրաված մարզիկները։

Մեր ողբերգությունն այն է, որ այս ազգակործան պրոցեսին ընդդիմացողները քիչ են. Արամ Մանուկյան

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանը գտնում է, որ երկու տարի առաջ Սահմանադրությունը փոխվեց նախագահ Սերժ Սարգսյանի վերարտադրության համար: «Մեր հասարակության ողբերգությունն այն է, որ այս ազգակործան պրոցեսին ընդդիմացողները քիչ են: Պառլամենտում Արմեն Սարգսյանին առաջարկում են, ոչ ոք չի ասում՝ բայց ինչի, մեր կուսակցությունից չի»,-այսօր քննարկման ժամանակ ասաց նա: Վերջինս գտնում է, որ այսօր […]

Ես չեմ արդարացնում արդեն նույնիսկ պատերազմից հետո սահմանային զոհերը. Իշխանյան

 Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն այսօր լրագրողներին ներկայացրել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից իրականացված «Մարդու իրավունքները Հայաստանում 2017թ.» ամենամյա զեկույցը:  «60 դժբախտություն: Կասեն՝ լավ, պատերազմ է, ես չեմ արդարացնում արդեն նույնիսկ պատերազմից հետո սահմանային զոհերը, որովհետև պաշտպանական համակարգ պետք է լիներ, որ դիպուկահարներից զոհեր չլինեին. դա նշանակում է փնթիություն, ես այդպես եմ կարծում: Բայց, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2018
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728    
ՀունվարիՄարտի

Ամենաընթերցված