Սխալ է մոտեցումը, թե եթե կրակի վրայով չցատկեն, ուրեմն երջանիկ չեն լինի
Արարատյան Հայրապետական թեմի Ս. Հակոբ եկեղեցու խորհրդակատար Տ. Շմավոն քահանա Ղևոնդյանի ներկայացմամբ՝ Տյառնընդառաջի տոնի խորհուրդներից մեկն այն է, որ մենք մեր սրտում և մեր մտքում կարող ենք ամեն օր Տիրոջն ընդառաջ դուրս գալ, եթե կամենանք դառնալ դեպի Քրիստոսը և նրան որպես մեր Փրկիչ և Աստված ընդունենք:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ տոնախմբությունը սկսում է նախորդ օրը երեկոյից, քանի որ եկեղեցական օրացույցի համաձայն` նոր օրը սկսվում է երեկոյան ժամը հինգից հետո: Երեկոյան եկեղեցիներում կատարվող նախատոնակից հետո արդեն, եկեղեցու բակում վառվում է խարույկը, որից մարդիկ կրակ են վերցնում և տանելով իրենց տուն վառում են նաև իրենց տների խարույկները:
Քահանան ընդգծեց՝ սխալ է մոտեցումը, թե եթե կրակի վրայով չցատկեն, ուրեմն երջանիկ չեն լինի: «Յուրաքանչյուր մարդու երջանկություն իր իսկ ձեռքերում է»-ընդգծեց Տեր հայրը: