«Սասնա ծռերի» անդամների համար «Շտապ օգնության» բրիգադ է հրավիրվել
Այսօր «Սասնա ծռերի» 10 անդամների գործով դատական նիստի ժամանակ ընդմիջում հայտարարվեց: Նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ ընդմիջման ժամանակ վատացել է Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը: Հրավիրված «Շտապ օգնության» բրիգադը զզնել է նաև Արայիկ Խանդոյանին: Ըստ դատավորի՝ Բիլյանը գանգատվել է կրծքավանդակի շրջանում ցավերից, գլխացավերից, նրա մոտ առկա է սնուցման խանգարում։ Բիլյանի զարկերակային ճնշումը նորմայից ցածր է […]